Այսօր դիտում էի «քաղաքագետ» Մանվել Սարգսյանի և Ժիրայր Սեֆիլյանի հարցազրույցներն «Ազատություն» լրատվական կենտրոնին։
Եվ զարմանք ապրեցի իրենց քաղաքագետ համարող այդ անձանց վրա, Սարգսյանը՝ իբր քաղաքագետ, ոնց որ ՔՈՒՉԻ ԲԵՍԵՏԿԱՅԻ մակարդակի բամբասանք հիշեցնող ինչ-որ անհեթեթ բաներ էր վերլուծում, իսկ Սեֆիլյանի խոսքը ոնց որ Հասանովի ելույթից մեջբերում լիներ:

Նախ քաղաքագետ կոչվողին կարելի է հորդորել՝ իրենց բակում նարդի խաղալու սեղանի շուրջ թող իր անլուրջ մտքերի ճամարտակումներն անի, իսկ Սեֆիլյանին մեկ բառով հասկացնել՝ ապրես, որ կռվել ես, բայց դա չի նշանակում՝ ինչ ուզես՝ կարաս խոսել, եթե Մոնթեն կենդանի լիներ, քեզ Հայաստանից կարտաքսեր, ամոթ է, գոնե թասիբ ունեցեք և զոհերին հաշվին մի՛ ինքնահաստատվեք: Հարգեք տղաների հիշատակը և մի՛ կրկնեք ազերի-կոյունլուների «մտքերի փայլատակումները»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել