Աշնան ամիսներին խանութներում մեծ քանակությամբ առողջարար մրգեր են հայտնվում, որոնց շարքում իր առանձնակի դերը խուրման ունի:

Ձեր ուշադրությանը խուրմայի (և արքայանարնջի) 9 օգտակար հատկանիշներն եմ ներկայացնում.

1. Խուրման մաշկի և տեսողական օրգանների առողջությունը պահպանող А վիտամինի մեծ պաշար է պարունակում: Բացի այդ, վերջինս նաև օրգանիզմը ուռուցքների աճից պաշտպանող բնական և որակյալ հակաօքսիդանտի համբավ ունի:

2. С և РР վիտամիններն ամրություն և բազմաթիվ հիվանդություններին դիմակայմանը միտված օժանդակություն են հաղորդում իմունային համակարգին: Բացի այդ, դրանք նաև նյարդային համակարգի համար են օգտակար՝ կարող են անքնության և սթրեսների դեմ արդյունավետ պայքարի միջոց ծառայել:

3. Խուրման նաև կալիումի՝ սրտանոթային համակարգի համար չափազանց կարևոր նշանակություն ունեցող միկրոտարրի հարուստ պաշար է առաջարկում: Բացի այդ, խուրմայի բաղադրիչները կարող են նաև զարկերակային ճնշման նվազեցման և աթերոսկլերոզի կանխարգելման հանգեցնել:

4. Խուրմայի բաղադրիչներից մեկը՝ մագնիումը, առողջության համար վտանգավոր տոքսիններն ու մնացուկները օրգանիզմից հեռացնելու հարցում կարող է օգտակար լինել: Համարվում է, որ այն նաև նյարդային համակարգը հանգստացնելու հատկություն ունի:

5. Խուրման երկաթի բաղադրությամբ նույնիսկ խնձորին է գերազանցում, ուստի անեմիայի դեմ պայքարի անփոխարինելի միջոց կարող է ծառայել:

6. Խուրման նաև բորբոքումների և պզուկների նկատմամբ հակում ունեցող մաշկի վրա բարենպաստ ազդեցության կարող է թողնել, ինչպես նաև դրա վաղաժամ ծերացումն ու թոշնումը կանխարգելել: Մասնագետները խորհուրդ են տալիս խուրմայի շերտերով դիմակ կրել մաշկին, եթե, իհարկե, դրա նկատմամբ ալերգիա չի դրսևորվում:

7. Խուրման մարսողությունը բարեկարգելու և փորլուծությունը վերացնելու հատկություն ունի, սակայն մրգի՝ չհասած վիճակում չարաշահումը կարող է նաև փորկապության հանգեցնել:

8. Խուրմայի բաղադրությունը կազմող միկրոտարրերը քաղցկեղի որոշ տեսակների, մասնավորապես՝ թոքերի քաղցկեղի առաջացումը կանխարգելելու հատկություն ունեն, ուստի ծխողներին խորհուրդ է տրվում սննդակարգի մեջ անպայման խուրմա ներառել:

9. 100 գրամ խուրման շուրջ 62 կալորիա և բազմաթիվ սննդային բջջանյութեր է պարունակում, այնպես որ նույնիսկ նիհարել ցանկանողները կարող են, առանց երկմտելու, սննդակարգի մեջ այս մրգատեսակը եւս ներառել: Միայն թե շաքարախտով հիվանդները պետք է խուսափեն խուրմայի կիրառությունից, քանի որ այն մեծ քանակությամբ գլյուկոզա է պարունակում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել