2014 թ.-ի տվյալներով՝ Ռուսաստանում ապրում են 304 ազգերի ու էթնիկական խմբերի ներկայացուցիչներ։ Մի խոսքով՝ Ռուսաստանը հսկայական ու բազմազգ բնակչություն ունի։ Վերջերս կազմվել է Ռուսաստանի ամենագեղեցիկ ազգությունների ցուցակը։ Այս ցուցակում ներառված բոլոր գեղեցկուհիների հիմնական բնակության վայրը Ռուսաստանն է, սակայն նրանք բոլորը չէ, որ ծնվել են Ռուսաստանում։ Ցուցակը կազմվել է կայքերից մեկում անցկացված քվեարկության արդյունքների հիման վրա։ 

1. Ռուսներ - 111 միլիոն 


1-ին հորիզոնականում հայտնվել է ռուս գեղեցկուհի Իրինա Ալֆյորովան։ Նա ծնվել է 1951 թ.-ին  Նովոսիբիրսկում։ Ալֆյորովան կինոյի ու թատրոնի հայտնի խորհրդային դերասանուհի է, ով արժանացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստուհու կոչմանը։ Նա խաղացել է Կոնստանցիայի դերը «Դարտանյանը և երեք հրացանակիրները» կինոնկարում, Քսենյայի դերը՝ «Վասիլի Բուլաև»-ում, Ալյոնայի դերը «Երմակ»-ում և թագուհու դերը «Աշնանային զանգակներ»-ում։  

2. Թաթարներ - 5.31 միլիոն


Ըստ քվեարկության արդյունքների՝ ամենագեղեցիկ թաթարուհին Ալսուն է։ 1983 թ.-ին ծնված այս երգչուհին Թաթարստանի Հանրապետության ժողովրդական արտիստուհի է։

3. Ուկրաինացիներ -  1.927 միլիոն


Ռուսաստանի ամենագեղեցիկ ուկրաինուհին Տատյանա Նավկան է։ Այս հայտնի ռուսաստանցի գեղասահորդուհին 2006 թ.-ին օլիմպիական չեմպիոն դարձավ։ Նա հանդիսանում է նաև աշխարհի երկակի չեմպիոն ու Եվրոպայի եռակի չեմպիոն։   

4. Բաշկիրներ – 1.584 միլիոն  


Քվեարկության արդյունքներից պարզ դարձավ, որ ամենագեղեցիկ բաշկիրուհին Լյաիսան Ուտյաշևան է։ 1985 թ.-ին Բաշկորտոստանում ծնված այս ռուսաստանցի մարզուհին աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն է։ Նա մասնագիտացած է գեղարվեստական մարմնամարզության մեջ։ Մարզական գործունեության ավարտից հետո նա սկսեց աշխատել իբրև հաղորդավարուհի НТВ, НТВ + և Россия2 հեռուստաալիքներում։ Նրա անունը բազմիցս հայտնվել է աշխարհի ամենագեղեցիկ կանանց հարյուրյակում։ 

5. Չուվաշներ - 1.435 միլիոն

Քվեարկողները դեռևս չեն կողմնորոշվել, թե ով է Ռուսաստանի ամենագեղեցիկ չուվաշուհին։ 

6. Չեչեններ - 1.431 միլիոն


Ամենագեղեցիկ չեչենուհին հեռուստահաղորդավար Ամինա Խակիշևան է։  

7. Հայեր - 1.182 միլիոն


Ռուսաստանի ամենագեղեցիկ հայուհին ռուսաստանցի դերասանուհի Անժելիկա Կաշիրինան է, ում իսկական ազգանունն Ասլանյան է։

8. Ավարացիներ – 912 հազար


Ամենագեղեցիկ ավարուհին երգչուհի, «ВИА Гра» խմբի նախկին անդամ Մեսեդա Բագաուդինովան է։ Նրա հայրն ավարացի է, իսկ մայրը ուկրաինական ու բելոռուսական ծագում ունի։

9. Մորդվաներ  - 744.2 հազար


«Մորդվան» երկու տարբեր ժողովուրդների հավաքական անվանումն է։ Ռուսաստանի ամենագեղեցիկ մորդվինուհին Սարանսկում 1985 թ.-ին ծնված Օլգա Կանիսկինան է։ Նա թեթև ատլետուհի է։ 2008 թ.-ին դարձել է օլիմպիական չեմպիոնուհի, հանդիսանում է նաև մարզական քայլքի պատմության առաջին եռակի չեմպիոնուհին։ 2010 թ.-ին Օլգան դարձավ Եվրոպայի չեմպիոն։

10. Ղազախներ – 647.7 հազար


Ռուսաստանի ամենագեղեցիկ ղազախուհին ռուսաստանցի դերասանուհի Բիբիգուլ Սույունշալինան է։  

11. Ադրբեջանցիներ – 603 հազար


Ռուսաստանի ամենագեղեցիկ ադրբեջանուհին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դուստր Լեյլա Ալիևան է։  Նա ռուսական «Баку» ամսագրի գլխավոր խմբագիրն է։ Նա ամուսնացած է երգիչ ու բիզնեսմեն Էմին Ագալարովի հետ։  

12.  Դարգիներ - 589.3 հազար


Ամենագեղեցիկ դարգինուհին երգչուհի Մարինա Մուստաֆաևան է։  

13. Մարիներ - 547.6 հազար

14. Ուդմուրտներ -  552.3 հազար

15. Օսեր  - 528.5 հազար  


Ամենագեղեցիկ օսուհին մոդել Աննա Գուրիևան է։

16. Բելոռուսներ – 521.4 հազար


Ռուսաստանի ամենագեղեցի բելոռուսուհին դերասանուհի Ալեսա Կաչերն է։

17. Կաբարդիններ - 16.8 հազար

Ռուսաստանի ամենագեղեցիկ կաբարդինուհու տիտղոսին արժանացել է երգչուհի Սաթի Կազանովան։

18. Կումիկներ – 503 հազար


Ամենագեղեցիկ կումիկուհին «Ամուսնական սեզոն» հաղորդման հեղինակ ու վարող Զոյա Գասանովան է։ 

19. Յակութներ – 478 հազար


Ռուսաստանի ամենագեղեցիկ յակութուհին Պոլինա Պռոտոդյանկոնովան է։ Նա ամենահաջողակ յակութ մոդելն է, ով շատ պահանջված է թե՛ Ռուսաստանում, թե՛ արտասահմանում։ 2006 թ.-ին Պոլինան հաղթող ճանաչվեց «Միսս Վիրտուալ Ռուսաստան» գեղեցկության մրցույթում։

20. Լեզգիներ - 473.7 հազար  


Ռուսաստանի ամենագեղեցիկ լեզգի կինը մոդել Սվետլանա Սաիդովան է։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել