Ես այլ էի, հիմա այլ եմ... Երկու այլ մի համատեղություն` Եվրոպա չեղավ, Մաքսային եղավ, եղա՞վ։ Մի՞թե  դա պարտադիր պայման է, որ մենք միայն կախյալ պիտի ապրենք, այն էլ բարակ թոկից: Հզոր Եվրոպան դարձել է Ամերիկայի գործիքը՝ առաջին պլան մղելով միայն իր շահը, Ամերիկան բաժան-բաժան է անում, որ տիրի, Ռուսաստանն իր սեփական ազգի դիակների հաշվին ցանկանում է ստեղծել նոր Սովետական միություն՝ միաժամանակ փակելով ՆԱՏՕ-ի ճանապարհը: Ճիշտ է՝ Մեկուսացված Ռուսաստանն իր զենքի վրա է հույս դնում՝ ուժեղի մոտ թույլի պայմանով... Մեր հույսն էլ մեր արդար պահանջն է՝ միասնության պահանջը՝ ռուսական զենքի հույսով: Այս բառերը գրում եմ ու մտածում՝ ինչու՞ եմ գրում, չէ՞ որ Հայաստանի ներսում արդարություն չկա, միասնություն չկա, կաշառակերությունը բզկտում է երկիրը՝ այն հասցնելով բանկրոտի: Այս ամենի ժառանգորդը երիտասարդներն են, ուստի հույս ունեմ, որ հենց նրանք միահյուսվելով երկիրը դուրս կբերեն այս օրհասական վիճակից՝ չլինելով կախյալ ոչ մեկից, գրողի ծոցն ուղարկելով կաշառակերությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել