Ճանապարհային ոստիկանության մեքենաները նոր գծանշումներ են ստացել: Երևի հին ձևավորմամբ մեքենաներով լավ չէին բռնվում երթևեկության կարգը խախտողները: Ճանապարհային ոստիկաններն էլ են նոր հանդերձանք ստացել: Հինը մի ձևի ոստիկանական չէր երևի կամ ճանապարհային չէր, եսիմ:
Տեսնես ի՞նչ հիմնավորմամբ է բյուջեից այդքան գումար հատկացվել ճանապարհային ոստիկանության մեքենաների և տեսուչների արտաքին տեսքի փոփոխության համար (չեմ կարող ասել` բարելավմանը, քանի որ նախկին զգեստն ու մեքենաների տեսքն էլի վատը չէին, այսինքն` ընդամենը փոփոխություն կա, ոչ թե զարգացում):
Մի երկրում, որտեղ շատ երեխաներ սոված են քնում, որտեղ շատ երեխաներ կոշիկ ու ձմեռային շոր կամ գրիչ ու տետր չունենալու պատճառով դպրոց չեն գնում, մեր այդպիսի երկրում բյուջեից գումար է հատկացվում ոստիկանական մեքենայի վրայի գույները փոխելու համար: 
Եթե ասեք, որ այդ որոշմանը կողմ քվեարկողները, լինեն ԱԺ-ում, թե կառավարությունում, լավ մարդ չեն ու հայ էլ չեն, ես բան չեմ ասի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել