Արդեն մի քանի օր է, ինչ Հայաստանի քաղաքական հանրությունը քննարկում է Նիկոլի Փաշինյանի կողմից շրջանառվող նախագահի իմպիչմենտի հարցը։
Ուշագրավն ու հետաքրքիրն այստեղ նա է, որ գրեթե բոլոր այն մարդիկ, որոնք միշտ աչքի են ընկել իշխանությունների պաշտպանողների դերում, և ցանկացած անընդունելի իրավիճակում «հարձակվել» են իշխանություններին «անուն դնողների» վրա, այս օրերին այդ աժիոտաժը նրանց կողմից չի երևում։ 
Եթե իրականում Նիկոլ Փաշինյանն ուզում է նախագահին պաշտոնանկ անել, բա իշխանությունների պաշտպաններն ու՞ր են, էլ չեմ ասում իշխանական երիտթևի մասին, որ պետք է հիմա ուղղակի Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունը բզկտեին։
Իշխանությունների այս «տարօրինակ» հանգստությունը վկայում է ընդամենը մի բանի մասին, որ «իմպիչմենտի» իմիտացիան հերթական խայծն է, որով Նիկոլ Փաշինյանը և նրան սատարողները փորձում են ընդդիմության ընդդիմություն խաղալ, և պատահական չէ, որ այսօր լրագրողների հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունը, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը պատասխանել է․ «Նիկոլ Փաշինյանը շատ հետաքրքիր քայլ է կատարել, նա ստուգում է ընդդիմադիր դաշտը»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել