Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը կյանքում չի կարող գտնի նոր դարպասապահ մի պարզ պատճառով. երևի թե ցանկացած բակում, երբ երեխաները ֆուտբոլ էին խաղում, ու գալիս էր «դերաբաշխման» պահը, հիմնականում ՎՌՈ նշանակվում Էր ավելի թույլ, նվազ, խելոք երեխա, որն իր հերթին 2-րդ դրույքով աշխատում եր որպես գնդակ բերող։ Եվ այդ փոքրիկ ՎՌՈ-ն միշտ ուրախանում էր այն օրենսդրական փոփոխությունից, որում մասնավորապես բարձրաձայնվում էր, որ ՎՌՈ-ն ՄԵՋ ա խաղը լինելու։ Այս ամենը նկատում ու գիտակցում էին մյուս խաղացողները, ու տարիներ հետո, երբ նրանք մեծանում են, իրենց ենթագիտակցության մեջ մնում է այդ նստվածքը, որ ՎՌՈ-ն գնդակ բերող ա, իսկ հարձակվողը՝ «լավ տղա»։ Այդքանից հետո ո՞վ կգնա ՎՌՈ սովորի, հը՞ն)))

Հ.Գ. Հարգելի Ռոման Բերեզովսկի, մի 20 տարի էլ ձգեք, մինչև սերնդափոխությունը նորմալ կայանա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել