Ընդամենը երկու մեջբերում.
Նիկոլ Փաշինյան (22 նոյեմբերի, 2014թ.). «Երբ որ ասում եք՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջ, այդ որտե՞ղ է «եռյակը» պահանջում։ Ես Ազատության հրապարակի հարթակից չեմ լսել Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջ։ Կա՞ ձևակերպված Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջ։ Օրինակ՝ խորհրդարանական «եռյակն» ունի բավարար ձայներ, որ ԱԺ–ում հարուցի Սերժ Սարգսյանի իմպիչմենտի պահանջը։ Խոստանում եմ, որ առաջիկայում ես կհարուցեմ ԱԺ–ում Սերժ Սարգսյանի իմպիչմենտի հարցով նախաձեռնություն անելու հարց, կառաջարկեմ նրանց միանալ այդ նախաձեռնությանը, և կտեսնենք, թե ով կմիանա»։ 
Վահրամ Բաղդասարյան (27 նոյեմբերի, 2014թ.). «Նիկոլ Փաշինյանը շատ հետաքրքիր քայլ է կատարել. նա ստուգում է ընդդիմադիր դաշտը, իսկ ընդդիմադիր դաշտում տարբեր պահանջներ կան. ոչ բոլորն են պահանջում Սերժ Սարգսյանի հրաժարականը: Արդեն կերևա, թե ով է պահանջում նախագահի հրաժարականը»: 
Ինչպես ասում են՝ գտե՛ք 10 տարբերություն... Հետևությունը թողնում եմ ձեզ։
Հ.Գ. Պասերով, ընկերնե՛ր, պասերո՛վ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել