Այսօր Կառավարաության նիստի ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանն իր խոսքում անդրադարձավ տեղական արտադրության և շուկայի զարգացման հարցերին և մասնավորեցրեց, որ «կարևոր է ամեն կերպ խթանել տեղական հայրենական արտադրողին թե՛ մակրոտնտեսական առումով՝ մրցունակ միջավայր ապահովելու, թե՛ տնտեսվարողի գործունեությանը տարբեր միջամտություններն էապես նվազեցնելու տեսակետից»:

Ըստ էության, նման դիրքորոշումը միանշանակ բխում է տեղական շուկայի շահերից և արտադրական պրոցեսն ինքնին խթանելու դերակատարություն ունի:
Վարչապետը նաև հանձնարարել է «յուրաքանչյուր օրացուցային տարում ՀՀ հարկային մարմինների կողմից օպերատիվ հետախուզական միջոցառումները սահմանափակել մեկ անգամով՝ մեկից ավելի անգամ ստուգումները վերապահելով միայն բացառիկ դեպքերում խիստ ծանրակշիռ փաստարկների պարագայում՝ վարչապետի թույլտվությամբ»:
Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ հարկային տեսուչի ցանկացած այցն իր մեջ կրկնապատկում է կոռուպցիոն ռիսկերը և նկատելիորեն ազդում ստվերի ընդլայնմանը, ապա այս տեսակետից վարչապետի քայլի մեջ կանխարգելման և զսպման միտում կա:
Նախնական քայլը ողջունելի է, մնում է այս չափաբաժնով չսահմանափակվել, այլ, ընդհակառակը, խոսքի տերը լինել` ամեն կերպ վերահսկելով գործընթացի ճշգրիտ կատարումը, այլ ոչ թե, ինչպես սովորաբար արվում էր, ուղղակի հայտարարել ու հանձնարարել, սակայն սայլն այդպես էլ տեղից չշարժվի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել