1. Աստված գեղեցիկ ստեղծեց կանանց, որպեսզի տղամարդիկ կարողանային սիրել նրանց, և հիմար ստեղծեց կանանց, որպեսզի նրանք էլ կարողանային սիրել տղամարդկանց։ Ֆաինա Ռանևսկայա

2. Կինը սրբություն է, իսկ այն կինը, որին սիրում ես, առավել ևս։ Ալեքսանդր Դյումա 

3. Տղամարդն ամեն ինչ կարող է տալ իր հավատարիմ ընկերոջը, ամեն ինչ, բացի իր սիրած կնոջից։ Հենրիխ Իբսեն

4. Ես համաձայն եմ ապրել մի աշխարհում, որտեղ տղամարդիկ են իշխում այնքան ժամանակ, քանի դեռ ես կարող եմ այդ աշխարհում կին լինել։ Մերիլին Մոնրո

5. Կնոջ կռահումն ավելի ճշգրիտ է, քան տղամարդու վստահ պնդումը։ Ռեդյարդ Կիպլինգ

6. Աշխարհում չեն գտնվի այնքան հարուստ տղամարդիկ, որքան նրանց արժանի գեղեցիկ կանայք։ Ջեյն Օսթին

7. Իրենց սեփական ամուսիններին խանդում են տգեղ կանայք, իսկ գեղեցիկ կանայք դրա հավեսը չունեն. նրանք զբաղված են ուրիշների ամուսիններին խանդելով։ Օսկար Ուայլդ

8. Կինը չի կարող փուչ տեղը ծաղկել։ Դա համար պետք է այգեպան գտնվի։ Էվելինա Խրոմչենկո

9. Կանայք տղամարդկանցից ավելի խելացի են, քանի որ ավելի քիչ բան իմանալով՝ նրանք ավելի շատ բան են հասկանում։ Ջեյմս Ստիվենս

10. Երբ լռում է այն կինը, ով ասելիք ունի, այդ լռությունը խլացուցիչ է։ «Աննան և թագավորը» ֆիլմից  


11. Այն տղամարդիկ, ովքեր չեն ներում կանանց իրենց փոքրիկ թերությունների համար, երբեք չեն վայելի նրանց մեծ արժանիքները։ Համիլ Ջուբրան  

12. Կանայք պարզապես ապշեցուցիչ ինտուիցիա ունեն։ Նրանք նկատում են ամեն ինչ, բացի ակնհայտ բաներից։ Օսկար Ուայլդ

13. Այն կինը, ով ցանկալի է դարձել ուրիշի համար, անմիջապես ավելի թանկ է դառնում մեզ համար։ Ռեմարկ

14. Կնոջ գեղեցկությունը հագուստի, կազմվածքի կամ սանրվածքի մեջ չէ։ Այն աչքերի փայլի մեջ է։ Չէ՞ որ աչքերը սրտի դարպասներն են, որտեղ ապրում է սերը։ Օդրի Հեփբերն

15. Ավելի լավ է անհավատարիմ լինել, քան դժկամորեն լինել հավատարիմ։ Բրիջիտ Բարդո

16. Գիշերը փայլ է հաղորդում աստղերին ու կանանց։ Բայրոն

17. Սերը լավագույն դիմահարդարումն է։ Ջինա Լոլոբրիջիտա

18. Եթե դու ինքդ քեզ չես սիրում, ոչ մեկն էլ չի սիրի քեզ։ Ալլա Պուգաչովա

19. Կինը հազվադեպ է ներում մեզ մեր խանդոտությունը և երբեք չի ներում դրա բացակայությունը: Տուլե

20. Սիրող կնոջ սիրտը ոսկե տաճար է, որտեղ երբեմն կավե կուռք է թագավորում: Լիմերյակ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել