Պահի տակ մտքովս անցավ, թեթև հաշվարկ արեցի ու աբսուրդի հանդիպեցի: Ուրեմն կարմիր գծերի վրա կանգնել ու չվճարելու համար դու տուգանվում ես 5000 դրամի չափով, ու եթե դու անես նույնը ամեն օր, դու կտուգանվես ամեն օր 5000 դրամի չափով: Իսկ հիմա աբսուրդի մասին, տարին 365 օր է, եթե օրերի քանակը բազմապատկես տուգանքի չափին (5000 դրամ), ստացվում է, տարեկան 1 825 000 դրամ... Իսկ հիմա հարց, եթե ծառայությունն արժե 12 000 դրամ տարեկան, ապա ինչո՞ւ տուգանքների չափը սահմանափակում չունի։ Օրինակ՝ մարդուն տուգանեն այնքան, մինչև գանձվի 12 000 դրամը և ինչ-որ սիմվոլիկ գումար՝ չվճարելու համար: Օրինակ՝ պետավտոտեսչության տուգանքներն ունեն սահմանապակում, խոսքի՝ կտասնապատկվի ու վերջ, իսկ ինչո՞ւ այս ծառայությունը չունի նման սահմանափակումներ։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել