Չգիտեմ ինչի, արդեն սկսում եմ համոզվել, որ Հայաստանում լուրջ շահութաբեր բիզնես կարելի է համարել նաև ակտիվիստությունը: Նայում եմ ինձ,աշխատող ընկերներիս ու իրենց մեքենաներին, հետո նայում եմ մեր չաշխատող ու «ազգափրկիչ» ակտիվիստներին ու իրենց մինիմում 8000$-անոց մեքենաներին, մի տեսակ ներքին հակասությունների մեջ եմ ընկնում, թե ո՞նց ու որտեղի՞ց: Մի խոսքով՝ մոտս գաղափար է ծնվել, պիտի համալսարաններում ակտիվիզմի բաժին էլ բացեն, չնայած ուսխորհուրդները սկսել են նման գործառույթներ իրականացնել :-)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել