«Ջնջել» եմ հ/կ, շահել եմ համաժողովրդական շարժմանը միանալու իրավունք: ժողովուրդ ջան, դուք էլ «ջնջեք», արդար ա։

ԱԺ հանձնաժողովի նիստերն էլ, փաստորեն, հանգիստ չեն անցնում: Տնտեսական հանձնաժողովի նիստի ժամանակ Խաչատուր Քոքոբելյանը փորձել է զեկուցողին հարց ուղղել, իսկ Միքայել Մելքումյանը ընդհատել է ու չի թողել: Այ Միքայել Մելքումյան ջան, հարց չկա, հանձնաժողովի նախագահ ես, բայց կարելի ա, չէ՞, ուղղակի թողնել մարդը հարցը հնչեցնի, պատասխանը լսի, հետո Դուք հարց կհնչեցնեիք: Կարող ա պրն. Քոքոբելյանի հարցի մեջ Ձեր պատասխանն էլ կար: Չենք լսում էլ, սաղս ուզում ենք առաջինը լինենք:

Չգիտեմ՝ սա լավ լո՞ւր է, թե՞ վատ, բայց ես այն գնահատում եմ դրական: Հրաչյա Հարությունյանը կարող է տեղափոխվել Հայաստան: Համամիտ եմ՝ մարդը դարձավ պատահականությունների զոհ: Նրան փորձեցին օգտագործել, բայց պատիժը ՀՀ-ում կրելը գոնե թույլ կտա նրա ընտանիքին պարբերաբար այցելել նրան, իմանալ որպիսության մասին: Առողջություն ու կամքի ուժ Հրաչյային ու նրա ընտանիքին:

Կառավարությունն առաջարկում է ընդդիմությանը բանակցությունների սեղանի շուրջ նստել: Առաջարկն արդեն կառուցողական գործ սկսելու հիմք է, մնում է՝ ոչ իշխանական ուժերը կամք գտնեն իրենց մեջ ու աշխատեն, իրենց առաջարկած կետերը կատարելագործեն, ու հպարտությամբ կասեմ, որ մեր պետությունն ունի աշխատող ընդդիմություն: Պետք չի, որ ժողովուրդը հրապարակում հավաքվի ու խոսք լսի, պետք ա, որ ընդդիմությունը գործ անի:

Նոր տարին է մոտենում, 
Նոր տարին է մոտենում,
Գներն են թանկանում,
Գներն են թանկանում,
Դոլարն է բարձրանում, 
Դոլարն է բարձրանում: 
Ջհանդամ թե չի մոտենում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել