13-17 տարեկան դեռահասների քանակն օր օրի ավելանում է, նրանք կազմում են հայկական ֆեյսբուքյան համայնքի մոտավորպես 15%-ը, ռուսական սոց․ կայքերից, մասնավորապես՝ odnoklassniki.ru-ից արտագաղթի մեծ տեմպեր են գրանցվում, բայց միևնույն ժամանակ պահպանելով երկքաղաքացիություն՝ ակտիվ հաշիվ ունենալով թե՛ odnoklassniki.ru և թե՛ facebook սոց․ կայքերում։ Այստեղ պատանիները՝ 18-24 տարեկան, կազմում են ֆեյսբուքյան հայկական համայնքի բնակչության մոտ 35%-ը։

Համաձայնվեք, որ այստեղ ունենք բավականին երիտասարդ հատված, գործնականում 50%-ը 13-24 տարեկան են, որի մոտ 55%-ն իգական սեռի ներկայացուցիչներն են։

Մեր օրերում ով ունի մոբայլ և գրանցված է սոց․ կայքերում և սոց․ կայքերի ակտիվ բնակիչ է, ունի տվյալ սոց․ կայքի հավելվածն իր բջջայինում, որն իր հերթին նպաստում է սոց․ կայքերի օգտագործելիության բարձրացմանը և տարբեր սոց․ կայքերում ներգրավվածության աճի տեմպերին։

Android օգտագործողների քանակը կազմում է Հայաստանում սմարթֆոն օգտագործողների կեսից շատ ավելին։

Android օգտագործողները viber-ից ու skype-ից հետո download են անում odnoklassniki.ru app-ը, որին արդեն հաջորդում են facebook-ի app-երը, իսկ iPhone օգտագործողների մոտ viber-ից հետո գալիս են facebook_ի app-երը։ Կարծում եմ՝ շուտով facebook-ն իր ցուցանիշներով առաջատար կլինի նաև Android-ում։

Իսկ ֆեյսբուքում սերնդափոխության և որակական փոփոխությունների ընդգծումը կարող եք տեսնել որոշ խմբերի քննարկումներից և որոշ էջերի բարձր ակտիվությունից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել