Ասում ենք՝ միասնականություն... Ասում ենք՝ հավաքականություն... Ասում ենք՝ ամբողջականություն... Ասում ենք՝ մի բռունցք... Ասում ենք՝ մեսրոպյան... Ասում ենք՝ մայրենի... Ասում ենք՝ ուժ... Ասում ենք՝ փրկություն... Ասում ենք՝ հավատ... Այս ամենի (ու դեռ ավելիի) սկզբից ավելացնում ենք ՊԻՏԻ կամ վերջում՝ ԵՆՔ...

Բայց ահա բացել եմ լրահոսը՝ որպես առավոտյան «մարզանք»՝ գործի անցնելուց առաջ... Նորություն չէ անշուշտ ասածս... Եվ խոհս էլ նորություն չէ... Թերևս նորովի է... ՖԲ-ում... Ի՞նչ միասնություն, երբ ով ինչ ուղղագությամբ ուզում գրում է... Շատ կներեք... Վատ եմ զգում այս համեմատությունից, բայց ուղեղիս մեջ այս պատկերն ակամա ասոցացվում է հին Թիֆլիսի Շեյթան բազարի հետ... Վերջը մի ազգ չե՞Նք... Մի գիր չե՞նք՝ իր երկու ճյուղերով... Բայց ի՞նչ երկու, ի՞նչ երեք, ով ինչպես ուզում գրում է... Ում ինչ դուր է գալիս... Ով ինչ նախընտրում է... Ով ինչպես նայում է... Ով ինչպես հասկանում է... Ով ինչ անբեկանելի «սկզբունք» ունի... Հավանաբար ում թայֆայից է... Ուրեմն և որ ձևից, պահից ինչ քյար է տեսնում... Ու էս ամեն ինչը հայելու պես բաց, աշկարա, ֆեյսբուքում՝ նույն հարթության վրա... Եթե սրան ավելացնենք նաև այն, որ, ասենք, հենց իմ ամենասիրելի Սայաթ-Նովան էլ «մարդ» բառը 17 դարում գրում էր մարԹ, ու մենք էլ 21 դարում իրավունք չունենք փոխելու (իսկ սպանված աղավնիներին, օրինակ, ունենք ))))), ուրեմն գրագիտության քարոզը ստացվում է փուչ ու սին զբաղմունք... Ինչպե՞ս կարելի է բռնադատել ՄԱՐԴԿԱՅԻՆ «ՆԱԽԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ»... ճճճճճ Ինչպես կասեն մեր եղբայր անգլիացիները՝ ՍՈՐՐԻ, բայց ստացվում է, որ ուղղագրությունն էլ է նախասիրություն... Իսկ սա... Առավել քան վտանգավոր է և՛ մեր միասնականության, և՛ մեր լեզվի, հետևաբար, մեր ինքնության համար... ԸՍՏ ԻՍ...
ԱՆԱՀԻՏ ԲՈՍՏԱՆՋՅԱՆ
27.11.2014

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել