«Իսլամական պետություն»(ԻՊ) ահաբեկչական կազմակերպությունը տոնում է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի հրաժարականը: Չակ Հեյգլի հեռացման պատճառներից մեկն էլ ԻՊ-ի դեմ պայքարում նրա ղեկավարած գերատեսչության թույլ տված թերացումներն են՝ կառույցի գործունեությունից բխող սպառնալիքների ոչ լիարժեք գնահատում, նրա դեմ պայքարի թերի ռազմավարության մշակում և այլն: 
Իսկ իսլամականների քարոզչամեքենան իր հաղթանակը տոնում է տարբեր ծաղրանկարների և մոնտաժված տեսարանների տարածմամբ, որոնց բովանդակությունն, ընդհանուր առմամբ, հետևյալն է՝ «մեզ հաջողվեց հասնել ոչ ավել, ոչ պակաս ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի հրաժարականին»:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել