Այո, գնահատելի են մեր հին երկրի և հին սերնդի հայդուկ-ֆիդայիները, որոնց գործով, նվիրումով, սխրանքներով ենք դաստիարակվել և ձգտել ենք նմանվել նրանց: Այդ ժամանակներից համարյա 125 տարի է անցել: Մեր քաջ ֆիդայիները խնայել են թուրք և քուրդ կանանց, այսօր նրանց ծնած նոր իժերն են մեջտեղ եկել: Նույն հայատյացությունն է քարոզվում, նույն թշնամիներն ունենք մեր ժամանակներում, վրան էլ ավելացան հարակից հարևանները: Քանակն աճեց, որակը չփոխվեց: Փաստորեն, մենք էլ տարբեր իրավիճակներում պետք է ավելի զգոն լինենք: Մեր տառապանքը փորձ ունի, մենք դասերը պետք է լավ սերտենք: Ո՛չ, ես կոչ չեմ անում մարդասպան դառնալու, բայց այն, որ հստակ պատկերացում և գործելակերպ պետք է ունենանք, համոզված եմ: Թուրքերը միայն ֆիզիկապես չսպանեցին, նրանք մեր գեներն օգտագործեցին, թրքացրեցին, քրդացրեցին, մահմեդականացրեցին, խլեցին մեր մշակույթը: Արդյո՞ք մենք ունենք մերը թելադրելու ուժը, թե՞ միայն շռայլորեն աշխարհին բաժանելու համար էինք ստեղծված: Հոգևոր ուժը ֆիզիկական բիրտ ուժից զորեղ է, բայց մենք դեռ ինքներս ոտքի կանգնելու փոխարեն հոգեպես տկարացանք: Մեր ձայնն անլսելի է դեռևս: Բայց այսօր արդեն բիրտ ուժին դիմակայում ենք համապատասխան հակադարձությամբ և դեռ պատասխանելու շատ ունենք: Այսօր մեզ ոգեշնչող ուժը մեր բանակն է, ազնիվ ու նվիրյալ հայի տեսակն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել