Ե՞րբ ա մեր ազգը լոտոներից յան տալու... Ախր տեսնում էլ եք՝ էտ փողերով մարդիկ միլոնատեր դառան, օֆիսներ բացեցին, G claass-եր են քշում, հարյուրավոր մարդկանց աշխատավարձ տալիս... Էտ սաղ ձեր փողով ա արվում, 10 միլիոնի շահում են դնում, 100 միլիոնի տոմս ծախում, պարզ չի՞, որ խաբեություն ա։ Հավանականությունն էտ 50.000 շահելու 1-ը 50.000-ի ա, բավ չէ՞ կարծել, որ հենց էտ հաջողակը դուք եք։ Անարդարացի հարաբերակցություն ա, միշտ կրված եք դուրս գալու... Էտքան դատապարտում ենք կազինոն ու կազինոյում խաղացողներին, բայց սա ավելի մեծ չարիք ա, քանի որ հասանելի ա նույնիսկ երեխաներին... Սա էլ ա ղումար ու հասարակության վերաբերմունքը պետք ա համապատասխան լինի, թող մենակ Ծաղկաձորում ծախեն, ոչ թե հեռուստատեսությամբ գովազդվի իբրև զվարճանք... «Աշխատավարձ» անունով լոտո են արտադրում ու պրոպագանդում, որ նորմալ ա, երբ մարդ էտ տիպի աշխատավարձ ա ստանում... Մարդիկ էլ ուրախ-ուրախ գնում, իրանց շահած արդուկների մասին են պատմում... Խայտառակ երևույթ ա, որի մասին սխալ պատկերացում ա կազմվել բոլորիս մոտ: Հերիք ա, պետք ա վերջ տալ համազգային լոտոներին, մեր ազգի հետ դա պետք ա կապ չունենա, ամոթ ա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել