Ամիսներ առաջ, երբ ԲՀԿ-ը նոր էր ստանձնում «այլընտրանքային ընդդիմության» դերակատարումը, իսկ ՀԱԿ-ը հասարակությանը նախապատրաստում էր իր` ԲՀԿ-ին  «տրվելու» հանգամանքին, շատերը սկսեցին մեղադրել ՀԱԿ գործիչներին ու Լևոն Տեր-Պետրոսյանին իշխանության հետ սերտորեն համագործակցող ԲՀԿ-ի հետ գործարքի մեջ մտնելու համար:

Բայց Տեր-Պետրոսյանն ու ՀԱԿ գործիչները փաստարկ առաջ քաշեցին, թե պատրաստ են համագործակցել նույնիսկ սատանայի հետ` հանուն իշխանափոխության:  «Սատանան», կարծես թե, երկրային կերպարանավորում է ստացել ի դեմս Նիկոլ Փաշինյանի, ով ընդդիմադիր խորհրդարանականներին առաջարկեց իշխանափոխության ամենակարճ ու օրինական ճանաչարհը, այն է` իմպիչմենթ հայտարարել գործող նախագահին:

Կարելի էր մտածել, որ իրեն արմատական ընդդիմություն ներկայացնող ՀԱԿ-ն առաջինը պետք է արձագանքեր Փաշինյանին, բայց ՀԱԿ-ը լռում է, քանի որ նախ` քաղաքական կնքահայր ԲՀԿ-ից խոսելու հրահանգ չի ստացել, հետո` իր պատվից ցածր է Նիկոլի նախաձեռնածին միանալը: Դատելով մերձԲՀԿ-ական կայքերի «հականիկոլական» ակտիվություններից ու ՀԱԿ-ի ներկայացուցիչների ֆեյսբուքյան գրառումներից` ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն վախենում են, որ իրենց  «զադնիից»  հետո Նիկոլն իրենով կանի շարժումը: ՀԱԿ-ը ձևացնում է, թե տեղյակ չէ Փաշինյանի նախաձեռնությունից, Ջհանգիրյանն էլ հայտարարեց, թե ծանոթ չէ հայտարարությանը, անհավատալի է, չէ՞։ ՃՃՃՃ

Մի քանի օր առաջ էլ ժամանակակից  «մուլտհերոսներից»  Վահան Բաբայանը եթերում Ստյոպա Սաֆարյանին ու Ազատ Արշակյանին մեղադրում էր ընդդիմությանը խանգարելու մեջ, համաձայնեք, զավեշտալի է, ՃՃՃ, Բաբայան Վ-ն ասում էր`  «չեք օգնում, մի խանգարեք», հիմա երևի արժի, որ Նիկոլն այդ հորդորն ուղղի վայ ընդդիմադիրներին։ Ճ

Հիմա քաղաքական դաշտում կատաղի պայքար է «ամենաընդդիմադիրը» տիտղոսի համար: 

Ներեցեք, իհարկե, պարոնայք օդ տատանողներ, բա ժողովու՞րդը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել