Քաղաքական համակարգում տիրող համակարգային ճգնաժամի պատճառներից մեկը թերևս այն է, որ ոչ ֆորմալ ինստիտուտները ոչ միայն առավելություն ունեն, այլև ավելին` իրենց ազդեցիկությամբ գերազանցում են ֆորմալ ինստիտուտների կոմպետենտությանը: 
Ճիշտ է, միայն իրապես ժողովրդավարական ընտրություններ անցկացնելը դեռևս պետության զարգացման երաշխիք չէ, բայց դա դեռ չի նշանակում, որ հասարակական այլ խոցերի դեռևս անբուժելիության փաստը պիտի հնարավորություն տա պերմանենտ կերպով տարիներ շարունակ պղծել ընտրական համակարգը:
Ցավոք սրտի, անկախության վերականգնումից ի վեր այդպես էլ չուրվագծվեց Հայաստանի` որպես անկախ պետության զարգացման ունիվերսալ հայեցակարգը:
Որևէ մեկը չի կարող այսօր նշել, թե 20, 30, 40 տարի հետո կառավարման ներկա փիլիսոփայության պահպանման պայմաններում և զարգացման արդի տեմպերով Հայաստանն ինչպիսի՞ այցեքարտով է հանդես գալու միջազգային հանրակցության թատերաբեմում:
Խոստովանենք, մեզ չի հաջողվել դեռևս չի գտնել և հասարակական կոնսենսուսով ամրագրել այն ֆորմուլան, որով պիտի լուծվի պետության առջև դրված առանցքային խնդիրները, մասնավորապես` չկա՞ այն ներքին համերաշխությունը, թե`
1. Հայաստանը, վերջիվերջո, անվտանգության ինչպիսի՞ համակարգին պետք է մաս կազմի.
2. Հարևան պետությունների և մասնավորապես Թուրքիայի հետ հարաբերությունները ի՞նչ հանգուցալուծման հեռանկարով պիտի եզրափակվեն, 
3. Տարածաշրջանում գոյություն ունեցող հակամարտությունների վերսկսման պարագայում դրանց դիմագրավելու անհրաժեշտ ռեսուրսների սակավությունը ինչո՞վ պետք է լրացվի, 
4. Դեմոգրաֆիական մարտահրավերները հաղթահարելու համար ինչպիսի՞ ռեսուրսներ են անհրաժեշտ և ի՞նչ միջոցներով…
Այս խնդիրները լուծելու փոխարեն արդեն քսան տարի ամեն գարնանն ու աշնանը խոստացվում է միայն թեժ գարուն կամ աշուն և հուժկու համաժողովրդական շարժում: Արդյունքները բոլորիս հայտնի է…
Ե՞րբ ենք դուրս գալու այս ինքնամսխման ընթացքից…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել