Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը համալիր դատաավտոտեխնիկական փորձաքննություն նշանակելու միջնորդություն է ներկայացրել: Civilnet.am-ը գրում է․

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում նոյեմբերի 26-ին շարունակվեց դերասան Վարդան Պետրոսյանի գործով հերթական դատական նիստը։

Տուժողների ներկայացուցիչ, փաստաբան Ռուբեն Բալոյանը դատավոր Վաղինակ Մկրտչյանին  ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց։ Նրա կարծիքով` մեղադրողի և Վարդան Պետրոսյանի պաշտպանների միջև կա համաձայնություն, որին մասնակից է նաև դատարանը։

Չհամաձայնելով Ռուբեն Բալոյանի ներկայացրած փաստերին` Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը ևս ասաց, որ դատավորը կողմնակալ չէ։ Դատավորը սակայն մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը։

Այնուհետ Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը ներկայացրեց համալիր դատաավտոտեխնիկական փորձաքննություն նշանակելու միջնորդություն և կից` 16 հազարից ավել քաղաքացիների ստորագրություններ, որոնք խնդրել էին նշանակել այս փորձաքննությունը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել