«Եթե մենք չանդամակցեինք ԵՏՄ-ին, այն ազատ առևտրի ռեժիմը, որն ունեինք Ռուսաստանի Դաշնության հետ, չէր պահպանվի: Մեր առաջին խնդիրը եղած ռեժիմը պահպանելն է, նոր հետո զարգացման մասին խոսելը», լրագրողներին ասել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը՝ ավելացնելով, որ վերջին տարիներին Եվրոմիության հետ ունենալով GSP+ արտոնությունների համակարգ, բացի պղնձի խտանյութից, կոնյակից, պահածոյից, ոչինչ չենք արտահանել Եվրոպա: «Մենք պետք է նախ գրավեինք եվրոպական շուկան, ապա նոր կորցնելու մասին խոսեինք»: Ըստ Արսեն Ղազարյանի՝ լավ կլիներ, եթե ռուսական տնտեսությունը լիներ 2011 թվականի վիճակում, սակայն ապրանքների արտահանման, իրացնելու խնդիր այսօր էլ Հայաստանը չի ունենա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել