Pakistani actress Veena Malik Pakistani actress Veena Malik

Այս պակիստանցի դերասանուհին դատապարտվել է 26 տարվա ազատազրկման սրբապղծության մեղադրանքով։ Ընդ որում, դատարանը վճռել է նույն պատիժը կիրառել նաև նրա ամուսնու հանդեպ։ Դերասանուհի Վինա Մալիքը մասնակցում էր մի շոուի, որի շրջանակներում բեմադրվել էր Մուհամմեդ մարգարեի դստեր հարսանիքը։ Նա այդ շոուին մասնակցում էր իր ամուսնու հետ միասին։ 

Դատարանը Մալիքի և նրա ամուսնու մասնակցությունը Մուհամմեդի աղջկա հարսանիքի ծաղրական բեմադրության մեջ անպարկեշտ համարեց՝ ստիպելով դերասանուհուն ու նրա ամուսնուն չափազանց թանկ վճարել դրա դիմաց։

Blasphemous: Veena Malik took part in the staged wedding with her husband Asad Bashir Khan on a morning show while musicians sang a devotional song about the wedding of the Prophet Muhammads daughter

Դատարանի վճռում նշվում էր, որ նրանք իրենց անպարկեշտ արարքով վիրավորել են մահմեդականներին, ուստի նրանց պետք է խստորեն պատժել նմանատիպ միտումների կրկնությունը կանխելու համար։ Դատարանը բացի ազատազրկումից նաև 12 584 դոլարի տուգանք է նշանակել։ Շոուն ցուցադրվել է Geo TV հեռուստաալիքով, ինչից հետո հակասական արձագանքների մեծ աղմուկ է բարձրացել համացանցում։ Երիտասարդ դերասանուհին ցնցված էր դատավճռից, սակայն նա հույսը չի կորցնում և պատրաստվում է բարձր ատյաններում բողոքարկել այս անհեթեթ վճիռը։  


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել