Բոլորն ուզում են միայն ՀՀԿ-ին մեղադրյալի աթոռին տեսնել, և այն ամենը, ինչ ասվում է դրանց հասցեին, ուրախությամբ է ընդունվում։ Իհարկե, դա շատ լավ է, բայց չգիտես ինչու, շատերի մի տեղն է մրմռում, երբ խոսում և քննադատում ենք ընդդիմությանը նույնպես: Ասացեք տեսնեմ, էդ նույն ընդդիմությունը ժամանակին իշխանություն չէ՞ր, թե՞ այդքան շուտ մոռացաք Լևոնի մութ ու ցուրտ տարիներն ու ալան-թալանը, Քոչարյանին ու մնացածները և նրանց շրջապատող, համատեղ թալանչիներին: Ինչքան էլ ձեզ տփեք պատեպատ, ինչքան էլ ձեզ ճղեք, մեկ է, բոլորն են քննադատվելու ազգին այս օրի հասցնելու համար: Մի այս ապուշներին տեսեք, այդքան շուտ մոռացա՞ք անցած տարիները, թե՞ Հայաստանի անկախությունը սկսվել է ՀՀԿ-ից։ Բոլորն են պատասխան տալու հայրենիքն ու ժողովրդին այս վիճակին հասցնելու համար: Այնպիսի տպավորություն է, որ բոլոր նման տգետներին թվում է, թե Հայաստանում և սփյուռքում իրենցից խելացի մարդիկ չկան: 
Այն երիտասարդները, ովքեր ծառայում են այս կամ այն կուսակցությանն ու իշխանությանը, նմաններին զգուշացնեմ՝ ասելով, որ դուք պավլիկ մառոզովներ ու մատաղացուներ եք: Մի սրանց տեսեք, երեկ մեկ, էսօր երկու, ձվից նոր են դուրս եկել ու քաղաքականությունից են խոսում ու լուրջ մարդկանց էլ, ովքեր տարիների փորձ ունեն, նրանց վրա են շան պես հարձակվում: Մեղք եք, ջահելներ, քանի ուշ չէ, խելքի եկեք և դուրս եկեք զոմբիացման վիճակից: Երեք նախագահներն էլ, նրանց ժամանակվա բոլոր իշխանություններն էլ, ընդդիմություներն էլ, բոլորի վրա է այն պատասխանատվությունը, որ Հայրենիքն այս վիճակի մեջ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել