Այսօր Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը բոյկոտեց հերթական նիստը: Տարբեր լրատվականների կողմից տրվեց սուբյեկտիվ գնահատական` շատ դեպքերում նաև իրականությանը չհամապատասխանող:
ԲՀԿ-ն դեմ է քվեարկել նախագծին, որի համաձայն պետք է մինչև 15 տոկոսով բարձրացվեին Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակիցների աշխատավարձերը, որոնք միջինը 200.000 դրամ են կազմում: Ինչպես իր ելույթում նշեց Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավարը, «պետք չէ այդ բարձրացումն անել Երևանի բյուջեի ամբողջ խնայողությունների հաշվին, իսկ բարձրացնելու դեպքում պետք է սկսել հենց մանկապարտեզներից և այն հաստատություններից, որոնք նվազագույն աշխատավարձ են ստանում կամ ընդհանրապես չեն խրախուսվում»:
Այդ գումարներն ամբողջապես պետք է ուղղվեին սոցիալապես անապահով և նվազագույն աշխատավարձ ստացող խավին, այլ ոչ 15 տոկոսով բարձրացվեին առանց այն էլ բարձր աշխատավարձերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել