Ինքնուս քանդակագործ-նկարիչ Ռա Պաուլտեն իր կյանքի վերջին 25 տարիները նվիրել է արվեստին։ Նա հյուսիսային Նյու Մեքսիկոյի սարալանջերը վերածել է զարդարուն քարանձավների։ Այս 67-ամյա քանդակագործը հասարակ քանդակագործական գործիքների և վառ երևակայության շնորհիվ է հասել այս աներևակայելի արդյունքին։ Այո, որքան էլ որ անհավատալի թվա, նա մեքենայացված սարքավորումներ չի օգտագործել նախշազարդ քարանձավներ ստեղծելու համար։ Ռա Պաուլետեի կողմից նախշազարդված քարայրների պատերն ասես իրական թանգարանային նմուշներ լինեն։ 


Այս տքնաջան արվեստագետն ավելի քան 10 քարայր է ստեղծել՝ այս գործին նվիրելով իր կյանքի գրեթե կեսը։ 

Այս մարդակերտ քարայրներից յուրաքանչյուրն իր ուրույն ինտերիերն ունի, սակայն այդ բոլոր ինտերիերները մի ընդհանրություն ունեն. դրանք աչքի են ընկնում ճարտարապետական սքանչելի դիզայնով։ Քանդակագործի համար իբրև ներշնչանքի հիմնական աղբյուր հանդիսացել է ինքնին բնությունը։ 

Այս մարդակերտ քարանձավների բարձրությունը հասնում է 12 մետրի։ 

Վերևից ներս սողոսկող արևի շողերը հակադրություն են ստեղծում քարանձավի մթին պատերի հետ։ 

Իսկապես դժվար է հավատալ, որ այս մարդը կարողացել է միայնակ այսքան գեղեցիկ ավազաքարե քարանձավներ ստեղծել։

 

Պաուլետեի մասին քչերն էին տեղյակ, մինչև որ կինոռեժիսոր Ջեֆրի Կարոֆֆը իմացավ նրա մասին ու որոշեց նրան նվիրված վավերագրական կինոնկար թողարկել։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել