Մենք կարող ենք հարյուրավոր ընկերներ ունենալ մեր ֆեյսբուքյան էջերում, բացել «fake» պրոֆիլներ ու հարյուրավոր երկրպագուներ ունեցող վիրտուալ աստղ լինել։ Այնուամենայնիվ, ո՛չ օնլայն ընկերները, ո՛չ հետևորդները չեն կարող ցրել մեր մենությունը։ Մարդկային պարզ շփումն անհնար է փոխարինել համակարգչով։ Համակարգիչը երբեմն կարող է իբրև կապող օղակ հանդես գալ, իսկ երբեմն էլ՝ իբրև անջրպետ Ձեր և մոնիտորից այն կողմ գտնվող մարդու միջև։ Մարդկային հասարակ ուրախություններն ամենից ավելի վառ են դրսևորվում դեմ առ դեմ շփման մեջ, երբ կարող ես ջերմորեն գրկել մտերիմ ընկերոջդ ու զգալ նրա փոխադարձ ջերմ վերաբերմունքը քո հանդեպ։ Դե իսկ այս ցուրտ եղանակին գրկախառնությունների կարիքը հատկապես սուր է զգացվում։ Ուստի մի պահ կտրվեք համակարգչից, ժամանակավորապես դուրս եկեք վիրտուալ աշխարհից ու վերապրեք իրական շփման ջերմությունը: Հիշեք, որ ցրտից պաշտպանվելու ամենաէներգախնայող եղանակը գրկախառնությունն է։  

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել