Գոհաբանության տոնին մարդիկ հավաքվում են իրենց ընտանիքի անդամների ու մտերիմների հետ և շնորհակալություն հայտնում բարեբեր տարվա համար։ Տարբեր երկրներում այս տոնը տարբեր կերպ է նշվում։ 

1. Երուսաղեմ, սուկկոտ

Այս 7-օրյա տոնը նշվում է աշնանը։ Տոնի ընթացքում հրեաները հյուղակներ են տեղափոխվում և այնտեղ նշում սուկկոտը։

2. Եվրոպա, Սուրբ Մարտինի օր

Եվրոպայի տարբեր երկրներում նոյեմբերի 11-ը նշվում է իբրև Սուրբ Մարտինի օր։ Այս տոնը հելոուինի ու գոհաբանության օրվա խառնուրդ է հիշեցնում և տարբեր կերպ է նշվում տարբեր երկրներում, սակայն հիմնականում բոլոր երկրներում էլ տոնակատարություններն ուղեկցվում են լապտերներով ու կոնֆետներով։

3. Արևմտյան Աֆրիկա, Նյու Յամ փառատոն

Նյու Յամ փառատոնը նշվում է այնպիսի վայրերում, ինչպիսիք են Նիգերիան ու Գանան։ Փառատոնին ակտիվորեն մասնակցում է իգբո ժողովուրդը։ Օգոստոսին նշվող այս տոնին մատուցվող բոլոր կերակուրների պարտադիր բաղադրատարրն է խստորուկը։ 

4. Չեխիայի Հանրապետություն, Օբզինկի 

Օբզինկի տոնի հիմքում ևս ընկած է առատ բերքատվության խորհուրդը։ Մարդիկ պսակներ են պատրաստում վայրի ծաղիկներից ու ցորենի հասկերից և ավանդական պարեր պարում տոնակատարության ընթացքում։ 

5. Վիետնամ, Տետ Տրունգ Տհու

Աշնան կեսերին նշվող Տետ Տրունգ Տհուն համարվում է ընտանեկան տոն։ Այն սիրված է հատկապես երեխաների կողմից։ Փառատոնի մասնակիցները՝ լապտերները ձեռքներին, քայլերթ են կազմակերպում փողոցներում ու պարում այնպիսի ավանդական պարեր, ինչպիսիք են վիշապի պարը և ծաղկի պարը։

6. Արգենտինա, ֆիեստա դե լա վենդիմիա

Արգենտինայի Մենդոսա քաղաքը հայտնի է հյութեղ խաղողով, որից անմահական գինի է ստացվում։ Ֆիեստա դե լա վենդիմիայի ընթացքում գինու գետեր են հոսում, անցկացվում են ուրախ շքերթներ, ցուցադրվում ներկայացումներ, իսկ տոնակատարությունների ավարտին շքեղ հրավառություն է լինում։

7. Կանադա, գոհաբանության տոն

Կանադայում գոհաբանության օրը շատ չի տարբերվում այս տոնի ամերիկյան տարբերակից, սակայն կանադացիներն ամերիկացիներից դեռևս 4 տասնամյակ առաջ են սկսել նշել գոհաբանության օրը։ Ի սկզբանե տոնը նշվել է Էդվարդ VII թագավորի ապաքինման առթիվ շնորհակալություն հայտնելու համար։ 

8. Մալազիա, Կաամատան

Կաամատանը բրնձի ճոխ փառատոն է, որը նշվում է կադազան ժողովրդի կողմից։ Փառատոնի ընթացքում տարբեր ծիսակարգեր են կատարվում։ Մարդիկ իրենց գոհունակությունն են հայտնում բրնձի աստվածներին ու առատորեն մատուցում բրինձ և բրնձի գինի։ 

9. Իրան, Մեհրեգան

Այս փառատոնը երբեմն անվանվում է «պարսիկների աշնանային փառատոն»։ Այն համարվում է աշխարհի հնագույն փառատոններից մեկը: Այն համարվում է բարության, սիրո ու ընկերության տոն։ Մեհրեգանի ժամանակ մարդիկ նոր հագուստ են կրում, խունկ վառում ու երեկոյան ճաշկերույթ կազմակերպում, որը եզրափակվում է գունագեղ հրավառությամբ։ 

10. Գերմանիա, Էրնտեդանքֆեսթ

Գերմանիայում գոհաբանության տոնը կրոնական բնույթ է կրում։ Այստեղ բերքատվության փառատոնը հովանավորվում է կաթոլիկ ու բողոքական եկեղեցիների կողմից։ Էրնտեդանքֆեսթը նշվում է սեպտեմբերի ու հոկտեմբերի միջև ընկած ժամանակահատվածում։ Փառատոնի ընթացքում մասնակցիներից ընտրվում է բերքատվության թագուհի, ով էլ հանդիսավորապես թագադրվում է։ Այնուհետև սկսվում են ուրախ պարերով խնջույքներն ու հրավառությունները։  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել