1976թ․-ին ԽՍՀՄ-ում արգելվեց միկրոալիքային վառարանների օգտագործումը՝ առողջությանը հասցրած վնասակար ազդեցության պատճառով։ Իսկ արդեն 90-ականների սկզբին՝ Սովետական Միության փլուզուից հետո, արգելքը հանվեց։ 
Միկրոալիքները էլեկտրամագնիսական էներգիայի տեսակներից են համարվում, ինչպես լուսային ալիքներն ու ռադիոալիքները։ 
Դրանք չափազանց կարճ էլեկտրոմագնիսական ալիքներ են, որոնք տեղափոխվում են լույսի արագությամբ (299,790կմ/վ)։ Ժամանակակից տեխնոլոգիաներում միկրոալիքներն օգտագործվում են միկրոալիքային վառարանների արտադրության մեջ, միջքաղաքային ու միջազգային հեռախոսակապի ապահովման համար, հեռուստահաղորդումների հեռարձակման, ինչպես նաև Երկրի վրա համացանցային կապի աշխատանքի համար։ Սակայն միկրոալիքներն առավել հայտնի են մեզ որպես էներգիա, որի շնորհիվ մենք պատրաստում ենք սնունդը։


Միկրոալիքները  «ռմբակոծում են» սննդի մեջ գտնվող ջրի մոլեկուլները՝ ստիպելով դրանց մեկ վայրկյանում ավելի քան միլիոն անգամ պտտվել՝ առաջացնելով մոլեկուլային շփում, ինչի հետևանքով էլ տաքացնում է սնունդը։ Այս շփումը սննդի մոլեկուլներին զգալի վնաս է հասցնում՝ դրանք ճողքելով կամ դեֆորմացնելով։ Այլ կերպ ասած՝ ճառագայթման ընթացքում սննդի մոլեկուլային կառուցվածքը փոփոխության է ենթարկվում։

Ովքե՞ր են հայտնագործել միկրոալիքային վառարանները։ Նացիստներն իրենց ռազմական արդյունավետության նպատակով ստեղծեցին միկրոալիքային վառարանները՝ «radiomissor»: Սրա շնորհիվ սնունդն ավելի արագ էր պատրաստվում, ինչը հնարավորություն էր տալիս նրանց կենտրոնանալ այլ ավելի կարևոր առաջադրանքների վրա։
Պատերազմից հետո Սովետական Միության մասնագետները հայտնաբերեցին գերմանացիների կողմից անցկացված՝ միկրոալիքային վառարանների հետազոտությունները։  Հայտնաբերված փաստաթղթերն ու իրերը հետագա ուսումնասիրությունների նպատակով փոխանցվեցին ԱՄՆ-ին։
Հաշվի առնելով այն կենսաբանական ազդեցությունը, որ միկրոալիքային վառարանները թողնում էին սննդի վրա՝ որոշ ժամանակ ԽՍՀՄ-ում արգելվեց դրանց օգտագործումը։ 

Միկրոալիքային վառարանները վնասակար են երեխաների համար։ Որոշ ամինաթթուներ, որոնք մտնում են մայրական կաթի ու երեխաների համար նախատեսված կաթնային սննդի բաղադրության մեջ, միկրոալիքների ազդեցությանը ենթարկվելով, d-իզոմերների են վերածվում, որոնք նեյրոտոքսիկ (վնասում են նյարդային համակարգը) և նեֆրոտոքսիկ (վնասում են երիկամները) են համարվում։ Այնպես որ, երեխայի կաթը երբեք միկրոալիքային վառարանով մի տաքացրեք։
Հետազոտությունները ցույց են տվել, որ միկրոալիքային վառարանով տաքացրած կաթով ու բանջարեղենով սնվող մարդկանց արյան բաղադրության մեջ որոշակի փոփոխություն է տեղի ունենում, մասնավորապես՝ իջնում է հեմոգլոբինն, ու բարձրանում է խոլեստերինը։
Բանն այն է, որ միկրոալիքների ազդեցությամբ սննդի մոլեկուլները ճեղքվում ու դեֆորմացվում են և նոր միացություններ են առաջանում, որոնք գոյություն չունեն բնության մեջ։
Միկրոալիքային վառարանների արտադրությամբ զբաղվող ընկերությունները պնդում են, որ դրանք ոչ մի վնասակար ազդեցություն չեն թողնում սննդի վրա։ Ինչևէ, պետք է նշել, որ ԱՄՆ-ում պետական ոչ մի  համալսարան հետազոտություն անց չի կացրել՝ մարդու օրգանիզմի վրա միկրոալիքային վառարանով տաքացված սննդի թողած ազդեցության մասին։ Փոխարենը բազմաթիվ հետազոտություններ կան այն մասին, թե ինչ կարող է տեղի ունենալ, եթե միկրոալիքային վառարանի դուռը չփակվի։ Մի՞թե սա տարօրինակ չէ։ Կարելի է միայն ենթադրել, թե միկրոալիքների ազզդեցությանը ենթարկված սնունդն ինչ ազդեցություն կարող է թողնել մեր առողջության վրա ապագայում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել