Նիկոլ Փաշինյանն առաջարկել է եռյակին ՀՀ նախագահի պաշտոնանկության գործընթաց սկսել ԱԺ-ում և նախաձեռնել է արտահերթ կարգով նիստ հրավիրել, եթե դրա համար հավաքի 44 պատգամավորի ստորագրություն: Նիկոլը, փաստորեն, ԱԺ-ի ստի դետեկտորի դերում է և թեստ է առաջարկել եռյակին…
Արդյո՞ք եռյակը, հայտարարելով իշխանափոխություն իրականացնելու, դրանից հետո արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու մասին, իր հայտարարություններում անկե՞ղծ է, թե՞ ոչ: Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, նրա առաջարկությունը փաստորեն լակմուսի թղթի դեր կխաղան… Նորին թագավորական մեծությունը, Առաջին և «միակ օծյալը» ու Դոն Քիշոտը կհանձնե՞ն այս քննությունը, թե՞ ոչ...
Բարդ իրավիճակ է և ոչ միանշանակ: Այլ հարց է, որ իշխանափոխության կոչերը հիմա անիմաստ են և ժամանակավրեպ, դրա երկրորդ կարծիքը չկա: Ոչ պետությունը և ոչ էլ ժողովուրդը պատրաստ չեն դրան, հերթականն էլ մոտենում է, քիչ մնաց: Բարդ է եռյակի համար, որովհետև անմիջապես կուժեղանա կարապի, խեցգետնի և գայլաձկան էֆեկտը…
ԲՀԿ-ի շատ պատգամավորներ անգամ ատրճանակի սպառնալիքի պայմաններում չեն ստորագրի այդ առաջարկի տակ: Եվ, իհարկե, ճիշտ էլ կանեն, քանի որ նրանք կորցնելու շատ բան ունեն, դե հո իրենք գաղափարի, աշխարհայացքի, քաղաքական հայացքների համար չե՞ն հարել ԲՀԿ-ին... Ուղղակի այդ ժամանակ այդպես էր պետք և վերջ: Իսկ հիմա պետք չէ կրակի հետ խաղալ, հո միամիտ չե՞ն...
Չէ’, Նիկոլ, չհավաքեցիր 44 ինքնասպաններին… Լավագույն դեպքում` դու, Զարուհին, «ժառանգությունից», ՀԱԿ-ից էլի մի երկուական հոգի, մի երկու-երեքը գուցե, չնայած կասկածում եմ` ԲՀԿ-ից… Եվ ի՞նչ... Բնականաբար ոչինչ…
Հիմա կասեք ուրեմն կեղծ ընդդիմությու՞ն են... Իհարկե ոչ, ինչպես իրենք են միշտ պնդում, այլընտրանքային են: Հետո ինչու՞ միանան քեզ... Նրանք Դեմիրճյան Ստյոպայի նման գիտեն երբ անեն, ինչպես անեն, ինչ ձևով անեն: Դեռ ժամանակը չէ, շտապել պետք չէ…
«Հարսնացուն հյուսիսից» ֆիլմը հիշու՞մ եք... Հիշու՞մ եք աղջկա հոր ասածը. «Вот придет Наталья Сергеевна, тօгда я скажу свое мужское словօ»… Այո’, սպասենք Նատալյա Սերգեևնայի վճռին… Կամ ավելի լավ է հերթական ընտրություններին, դա ավելի խելամիտ է…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել