Դանակահարություն Վանաձորի դպրոցում (ԼՐԱՑՎՈՒՄ Է)Armnewstv.am-ը գրում է․

Վանաձորի դպրոցներից մեկում նախօրեին աշակերտների միջեւ վիճաբանությունը ավարտվել է դանակահարությամբ: Դեպքը տեղի է ունեցել Վանաձորի 5-րդ դպրոցի ֆիզկուլտուրայի դահլիճում: Վիճաբանության ժամանակ աշակերտներից մեկը իր մոտ եղած դանակով դանակահարել է 9-րդ դասարանցու: Նրան տեղափոխել են Վանաձորի հիվանդանոց: Տուժածը վնասվածքը ստացել է ձախ արմնկային հոդի հատվածում: Կատարվում է քննություն:

Տեսանյութն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել