Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլահ Գյուլը հաստատել է ներկայիս նախագահ Էրդողանի հետ ունեցած հակասությունները: Ելույթ ունենալով բրիտանական հեղինակավոր «Chatham House» հետազոտական կենտրոնում` Գյուլը փաստել է Էրդողանի հետ ունեցած հակասությունները ներքաղաքական գործընթացներում: Մասնավորապես` նա ճիշտ չէ համարել Թուրքիայում կառավարման ձևի փոփոխությունը հօգուտ նախագահականի և նշել, որ Թուրքիայի համար նախընտրելի կառավարման ձևը հանդիսանում է խորհրդարանականը: Երկիրը նախագահական կառավարման համակարգի փոխելու նախաձեռնողն ու ջատագովը հանդիսանում է Էրդողանը, ով դեռևս 2003 թ. ակնարկում էր նախագահական կամ կիսանախագահական համակարգին անցնելու անհրաժեշտությունը: 2014 թ. նախագահական ընտրությունների քարոզարշավի ընթացքում Էրդողանը վերահաստատել էր սահմանադրական բարեփոխումների միջոցով նախագահական կառավարման մոդելի հաստատման անհրաժեշտությունը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/levon.hovsepyan.58/posts/855727091113199?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել