Նիկոլ Փաշինյանի իմփիչմենտի գործընթացն իսկական պատուհաս է դարձել Եռյակի համար, քանի որ հայտնվել է անասելի դիսկոմֆորտ իրավիճակում, երբ ցանկացած քայլ կարող է ունենալ անկանխատեսելի հետևանք, ավելին՝ կարող է բացել բոլորի թաքցրած խաղաքարտերը: Մասնավորապես, եթե Փաշինյանի նախաձեռնությանը ԲՀԿ-ն կողմ արտահայտվի և փորձի ապահովել անհրաժեշտ 44 ստորագրությունները, ապա այս պարագայում հնարավոր է լուրջ խնդիրներ, տարաձայնություններ առաջանան հենց կուսակցության ներսում, քանի որ ԲՀԿ-ում, ամենայն հավանականությամբ, բոլորը չէ, որ պահանջում են Նախագահի հրաժարականը: 

Կստացվի, որ ԲՀԿ ղեկավարը Հանրապետականի և իշխանության վերնախավի հետ փաստացի կմտնի «բլիժնի բոյ», որտեղ բոլոր խաղադրույքները դրված են բաց, և «խաղացողը» գնում է վա-բանկ: Նման պարագայում խոսել որևէ զիջման կամ բանակցության մասին դառնում է անիմաստ, ինչը, ըստ էության, տրամաբանությունից զուրկ և անհեռատես քայլ է:
Հակառակ քայլի պարագայում կստացվի, որ ԲՀԿ-ն պաշտոնապես կհայտարարի իր դատավճիռը և կհամարվի քաղաքական դիակ, որի պակասը ՀՀ քաղաքական դաշտը չի ունեցել:
ՀԱԿ-ն իր դիրքորոշումներով ուղղակի կախված է ԲՀԿ-ից` որպես կցորդ և սեփական, «երբեմնի արմատական» տեսակետի արտահայտման դեպքում անգամ պետք է լինի շատ զգուշավոր ու հեռատես:
«Ժառանգությունը», որպես կանոն, նման հարցերում չի ունենում համընդհանուր տեսակետ: Այստեղ բոլորը հարցերին տալիս են ինդիվիդուալ մոտեցումներ:
Այս բլոկից ամենահամարձակը թերևս Զարուհի Փոստանջյանն է, ով արդեն հայտարարել է Փաշինյանի նախաձեռնությանն աջակցելու մասին:
Ալբերտ Էյնշտեյն. «Բոլորը գիտեն, որ դա անհնար է: Բայց ահա հայտնվում է մի անուս, որը չգիտի, որ դա անհնար է: Եվ հենց նա էլ կատարում է հայտնագործություն»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել