Փոխարժեքի տատանումը մտահոգություն է առաջացնում այն ժամանակ, երբ այն լինում է 10 տոկոսից ավել: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ֆոնդային բորսայում կայացել է մեկ օրվա` նոյմեբերի 24-ի ընթացքում դրաժի արժեզրկում: Ոչ ավել, ոչ պակաս դրամն արժեզրկվել է 16 դրամով և կազմել 435 դրամ 1 դոլարի դիմաց: Վաճառքն ընդանուր առմամբ կազմել է 32 մլն դոլար: Սակայն մտահոգվելու առիթ այդքան էլ չկա, քանի որ դրամը վերջին մեկ-երկու շաբաթվա ընթացքում աստիճանաբար արժևորվում էր և այդ ընթացքում 405-410-ից հասել էր մինչև 421 դրամ 1 դոլարի դիմաց: Բացի դրանից, դրամի փոխարժեքի ճշգրտումը թելադրված է վերջին ժամանակահատվածում տարածաշրջանում և միջազգային ֆինանսական շուկաներում տեղի ունեցած զարգացումներով, և նման իրավիճակը նպաստում է արտահանման մրցունակության բարձրացմանը, տնտեսական աճին, կայուն աշխատատեղերի ստեղծմանը և պահպանմանը, ինչպես նաև բնակչության կողմից ստացվող տրանսֆերտների գնողունակության աճին: Ստեղծված իրավիճակի մասին է փաստում Կենտրոնական բանկը, որ խորհրդակցություն է անցկացրել ֆինանսական շուկայի մասնակիցների հետ: Բացի դրանից, մեր երկրի կենտրոնական բանկի պահուստները բավարար են դիմակայելու փոխարժեքի արհեստական տատանմանը և ապահովելու ֆինանսական կայունությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել