Աստված ձեր հոգիներին պահապան...

Երեկ Եռաբլուրում հուղարկավորվեցին տղերքը: Նրանք Եռաբլուրի բարձունքից շարունակ կնայեն մեզ, իսկ մենք պարտավոր ենք նրանց հիշել ու հարգել: Երեկ տխուր օր էր: Պապանձվել է նաև պաշտոնական Բաքուն, ոչ ձեն են հանում, ոչ մեկնաբանում: Գիտեն, որ այս պահին Հայը պատրաստ է վրեժի, ու ամեն վայրկյան նրանք սպասում են հուժկու հարվածի: Ստահոդ լուրերը տարածելուց և հաջողության չհասնելուց հետո գլուխները թաքցրել են բներում:

Դրամը կրկին վայրվերումների մեջ է, իսկ դոլարն արդեն չես հասկանում՝ ինչ է անում: Վերջերս գյուղնախարարությունն էր ձվերի մասով խնդալու հայտարարություն արել, հիմա էլ ԿԲ-ն: Ասում են՝ դոլարը բարձրանում ա, դրամն իջնում ա, դրա փոխարեն աշխատատեղեր են ստեղծվում: Չեմ հասկանում՝ նույն մարդն ա՞ գրել այդ տեքստը: Որտե՞ղ ա գրված, որ ազգային դրամի արժեզրկումն օգուտ է պետությանը, կամ էտ մեր դրամն ինչ արժեք ունի, որ մի հատ էլ արժեզրկվի:

Եռյակի օրն էլ օր չի: Իրանք էլ չեն հասկանում՝ ինչ է կատարվում: Հիմա ի՞նչ երեսով պետք է խոսեն միասնականությունից: Մարդկանց էլ ո՞նց պետք է հավաքեն հրապարակում: Եռյակ ջան կամ արդեն երկյակ ջան, էն «Յուղը վրեն» հ/կ-ներն ու կուսակցությունները, որոնք բռերով միանում են ձեզ, դեռ ոչինչ չեն ասում, որովհետև այդպիսի հ/կ-ներ, իմ կարծիքով, կարելի ա 3 օրում մի 30 հատ արտադրել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել