Փոքրիկ Ալիան դեռ կես տարեկան էլ չկա, սակայն նա արդեն մտերիմ ընկեր ունի։ Նրա ընկերը համրուկ Դեյզին է։ Հանդիպման պահից ի վեր նրանք անբաժան են։ 

Ալիայի ծնողները՝ Ջուլիա և Ջեյսոն Հեքաթորները, ասում են, որ իրենց բալիկն ու համրուկն ամեն ինչ միասին են անում։ 

Նրանք միասին ուսումնասիրում ու բացահայտում են շրջակա աշխարհը,

խաղում խաղալիքներով,

կրում նույնատիպ գլխազարդեր

և անգամ ննջում կողք կողքի։

Հեքերթորների ընտանիքը շատ կենդանասեր է։

Աղջկա մայրն ասում է

Երբ Ալիան ու Դեյզին նստում են իրար կողք, Ալիան հենվում է Դեյզիի փափուկ մորթուն։ Նրանք այնքան քաղցրիկ են։ 

Ջուլիան ու Ջեյսոնը սկսեցին պահել համրուկին Ալիայի ծնվելուց երկու օր անց։ 

Ջուլիան մանկական գրքերի հեղինակ է և զբաղվում է նաև բնապահպանական գործունեությամբ։ Նա ասում է, որ իր դստեր մեջ էլ է սերմանում սերը կենդանիների հանդեպ։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել