Այդպիսի ազգ չկա աշխարհի վրա, որ իրենց չսիրեմ, իրենց մշակույթն ու ամեն ինչը՝ կապված իրենց մշակույթի, կուլինարիայի հետ, անշուշտ, հեռու մնալով իրենց կրոններից ու քաղաքականությունից… Ես պարսիկին էլ եմ սիրում, գերմանացուն էլ, ռուսին էլ, ամերիկացուն էլ… Հեչ խնդիր չունեմ բոլոր ազգերի հետ բարեկամանալուն… Սակայն ամենաշատ սիրածս ազգը ՀԱՅ ԱԶԳՆ Է, որի հետ մտերմանալն ու մտնել Հայի կաշվի տակ, ինչպես անգլերեն ենք ասում, go under the skin, ահավոր դժվար է… Հայերս վանող բնավորություն ունենք, կասկածամիտ ու չվստահող… Ու այս բնավորությունն իրականում ռուսական է, կարծում եմ, ռուսներն են այդպես, ու իզուր չի, որ չգիտեմ ո՞ր մեկ ռուս ղեկավարն էր, կարծեմ, Բրեժնևն էր ասել, «դովերյայ նո պրովերյայ»… Ու անշուշտ ռուսները շատ մեծ քարոզչություն արեցին, որ մինչ օրս հայ Ժողովրդի ուղեղից դուրս չի գալիս, դա էլ՝ ատել Դաշնակներին, ատել բոլոր նրանց, որ կոմունիստ չեն, ատել բոլորին, որ Ռուսաստանը չեն սիրում… Նման հիմար քարոզներ… Այն աստիճան հայ Ժողովուրդը պառակտվեց, որ Հայոց Եկեղեցին բաժանվեց երկու թեմերի, հայեր, օրինակ Դաշնակները, տասնյակ տարիներով Սովետական Հայաստան ոտք չկոխեցին, ու նույնիսկ, երբ Սովետական Հայատանի պաշտոնյաները կամ գրող, գրականագետ գալիս էին Սփյուռք, նրանք հրաժարվում էին Դաշնակ Հայկական դպրոցներ կամ եկեղեցի մտնել….

Կարծում եմ, եթե Հայերս սկսենք իրար վստահել, ու հասկանանք, որ Հայ Ժողովրդի պառակտումը դրսից դրդված, քարոզած ու ստիպած, բնավորություն դարձած, վատ ազգային հիվանդություն է… Սփյուռքում, երբ Հայերս իրար ենք հանդիպում, շատ ավելի շտապ ենք իրար մոտիկանում, իրար օգնում ու սատարում, քան Հայաստանի քաղաքացիները մինը մյուսին… Նորից դա ռուսների մոտ հարյուր տարվա քարոզի արդյունքն է, որ չենք կարողանում ձերբազատվել, որովհետև ռուսները տակավին թելադրում են Հայաստանի Մայրենի Լեզվի երկրորդական լինելը, կամ ո՞վ է լավ քաղաքացի, ո՞վ է վատ քաղաքացի, անհանդուրժողականությունը… Բոլորը ռուսական արժեքներ են, Հայկական արժեքներ չեն…

Ուստի պետք է հետ սովորենք, որ Հայերս սա ենք, այս մի բուռ Հայերս, ու չթողնենք, որ օտար ազգեր, գերպետություններ ազդեն մեր սիրո ու հարգանքի, իրար նվիրումի ու արժեքների վրա Հայը Հայի հանդեպ՝ անկախ այդ Հայի կրոնից, լեզվից, բարբառից ու իր աշխարհագրական վայրից… Հայը Հայի համար պետք է լեռներ շարժի… Որովհետև նա ի ծնե այդպիսին է…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել