1. Լարրի Տոուելլը մեննոնիտների այս լուսանկարն արել է Սակատեկասում (Մեքսիկա) և այն գտավ միայն մի քանի տարի անց` այդ շարքի հազարավոր լուսանկարների մեջ։

© MAGNUM/Larry Towell

2. Միկա Բար Ամը այս լուսանկարն արել է 1966 թ.–ին, երբ Թել Ավիվում Պաբլո Պիկասսոյի ցուցահանդեսն էր ընթանում։ Թանգարանի հավաքարարներից մեկը կանգնել և զարմացած նայում էր նկարներին։

© MAGNUM/Micha Bar-Am

3. Փիթեր Վան Ագտմաելը՝ այն ժամանակ դեռ երիտասարդ, բայց արդեն հարգարժան այս լուսանկարիչը, սա նկարել է իր՝ Չիլիում եղած ժամանակ, 2007թ.–ին։ «Ես այս լուսանկարն արել եմ այնտեղ, որտեղ հասկացել եմ, թե ով պետք է լինեմ»։  

© MAGNUM/Peter van Agtmael

4. Ալեսսանդրա Սանգոինետտի այս լուսանկարը, որը կոչվում է «Զույգը», արվել է Բրուկլինի ծովափում, 1992 թ.–ին։ Եվ այս լուսանկարը մինչ այս օրը ոչ ոք չէր տեսել։© MAGNUM/Alessandra Sanguinetti

5. Ռիչարդ Կալվարը լուսանկարել է իր կնոջը, ով փակված էր մնացել մեքենայում, որը դանդաղ մտնում էր ավտոլվացման կետ։ «Փարիզի արվարձանի ավտոլվացման կետում ես տեսա այս խեղճ կնոջը, ով փակված էր մեքենայի մեջ։ Նա ինձ ծանոթ թվաց։ Պարզվեց՝ նա իմ փաստացի կինն է։ Ես շատ կապված էի այս լուսանկարին, այդ իսկ պատճառով այն չէի հրապարակում»,– կատակով ասում է Ռիչարդը։

© MAGNUM/Richard Kalvar

6. Մայքլ Քրիստոֆերը այս նկարն արել է իր iPhone–ի օգնությամբ, 2012 թ.–ին, «Սենդի» մրրիկի ժամանակ։ 
© MAGNUM/Michael Christopher Brown

7. Բրյուս Դևիդսոնն իր կյանքը նվիրել է ԱՄՆ–ի և ամբողջ աշխարհի առօրյա կյանքի փաստահավաքմանը։ Նա այս նկարն արել է Նյու Ջերսիի ճահիճներում գտնվող տանը, Մանհեթթենից ոչ հեռու. «Հատակի երեխային ոչինչ չի պատահել, նա ուղղակի խաղում է»։

© MAGNUM/Bruce Davidson

8. Ստյուարտ Ֆրանկլինը ֆիքսեց այս գեղեցիկ պահը Հնդկաստանում, 2000 թ.–ին, երբ ընթանում էր օդային օձերի փառատոնը։

© MAGNUM/Stuart Franklin

9. Հայտնի փողոցային լուսանկարիչ Բրյուս Գիլդենը 1968 թ.–ին անմահացրեց այս միայնակ, ամենայն հավանականությամբ հարբած Սանտային, ով գնացքի էր սպասում։

© MAGNUM/Bruce Gilden

10. Դևիդ Ալան Հարվին առանձնակի հակում ունի Ռիո դե Ժանեիրոյի գեղեցկության նկատմամբ։ Այնտեղ էլ նա արել է այս մարդու լուսանկարը, ով պարկուրով է զբաղվում։

© MAGNUM/David Alan Harvey

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել