Նոյեմբեր 27–ին գոհաբանության օրն է ԱՄՆ–ում։ Բոլորս մեր բարեկամներով հնդկահավի ու համեղ ուտեստների սեղանի շուրջ պետք է Փառք տանք Աստծուն ամեն ինչի համար։ Դե ամեն մեկս էլ շատ բանի համար գոհ ու շնորհակալ ենք, առաջին հերթին մեր ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ու մնացած դրական երևույթներին, որ այս կյանքը տանելի են դարձնում…

Այս Գոհաբանության օրը հիշում ենք նաև աղքատներին ու թշվառներին, իրենց ձրի ուտելիքներ սպասարկում իրենց սպասարկող ճաշարաններում ու աղքատանոցներում, ծերանոցներում ու որտեղ որ գտնում ենք իրենց…

Ինչ-որ մի կերպ ամեն մարդ հասկանում է, որ ԵՍԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆ ու ԱՆՁՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ, ՓԱՌԱՄՈԼՈՒԹՅՈՒՆԸ այն աղքատիկ արժեքներն են, որ պատիվ չեն բերում ՄԱՐԴՈՒՆ։ Այդ պատճառով էլ հաճախ ենք տեսնում ԱՄՆ–ի պաշտոնյաներին, հարուստներին՝ շռայլորեն իրենց ժամանակը, նվերն ու ծառայությունները նվիրելիս աղքատներին…

Այո, դրական սովորույթ է, տոն ու մշակույթային արժեք, որ թերևս պետք է հայերս ընդօրինակենք, որպեսզի մոտիկացնենք Հայաստանի հարուստներին աղքատների հետ, իրար հետ ճաշելով, իրար հետ բարի նպատակներով ու նվիրատվությամբ….

Հայաստանում, որտեղ ՄԵԾԱՄՏՈՒԹՅՈՒՆԸ, ՔԱՂՔԵՆԻՈՒԹՅՈՒՆԸ հարուստների ամենաաղքատիկ արժեքներն են, որ ատելություն են առաջացնում հասարակության կողմից, սա կարող է լինել հրաշալի առիթ՝ մի կողմ դնելու այդ տհաս ու օտար բնավորության արժեքները, ու բոլորս հավասարվենք, համեստանանք ու իրար սիրենք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել