Հաճախ տարբեր ժամերի հայտնվում եմ համակարգչում՝ կարդալու, ծանոթանալու այնտեղ առկա նյութերին։ Կեսգիշերն անց երկու տեղեկություն ցնցեցին ինձ, առաջինը, երբ կարդացի, թե Երևանի դպրոցներից մեկում 12-ամյա տղան զգացողության իմաստով չունի այն հակումները, ինչ ունեն իրենց դասարանի այլ տղաներ, այլ, ցավոք, չգիտես ինչու և ինչպես, հայտնվել է այնպիսի վիճակում, որ իր մեջ ավելի իգացեալի կերպարն է ամրագրված, քան արուի։ Իբրև օրենք, ինչքան էլ զգացմունքայնության մինոր լադում է տեղադրված նյութը, այնուամենայնիվ, նյութի իրականությանը կասկածանքով եմ մոտենում՝ նկատելով ոճը՝ որպես պրոպանգանդման մի յուրահատուկ կերպ, սակայն ոչ իրականություն հայտնող ինֆորմացիա։ 

Այդ նույն ժամանակ՝ քիչ ավելի անց, լսում եմ հետախույզ Վովա Վարդանովի հաղորդումներից մեկը. «Եկեղեցին խրամատում»։ Ծանոթանալով երկու լուրին էլ՝ մտածում եմ, Տեր Աստված, այսինչ ճահճային ժամանակաշրջանում ենք ապրում, երբ բարոյականը ներկայացվում է որպես անբարոյական, երբ ազգայինը ներկայացվում է որպես կեղծ կատեգորիա, երբ մարդկայինը ներկայացվում է անասնական, իսկ նույնիսկ անասունների մեջ գոյություն չունեցող երևույթները բնական և բարոյական, երբ հակաբնական երևույթները կամ հակաստվածյան երևույթները մատուցվում են որպես բնական և բարոյական, և երբ լինում են մեր օրերի Դոն կիխոտներ, որոնք փորձում են պայքարել նման բացասական երևույթների դեմ, մեղադրվում են տարբեր կերպ։ Այսօր «մտավորականների» մի ամբողջ անգլուխ ձիավորներ են հայտնվել Հայոց հողի թատերաբեմում, որոնք, այդպես էլ ճիշտ չընկալված դեմոկրատիա բառն օգտագործելով, ջանք չեն խնայում իրենց հակադեմոկրատիկ տեսակետները պարտադրելու այլոց։ Եթե համամիտ չես նրանց տեսակետին, նացիստ ես, քյառթու ես, շովինիստ ես և նմանատիպ «հաճոյախոսություններով» ես զարդարվում։

Այս բոլորով հանդերձ՝ ուրախ եմ, որ մեր մեջ կան նաև անձնավորություններ, որոնք, զերծ և հեռու լինելով այս կեղծ կատեգորիաներից, պահում և քարոզում են այն, ինչ մարդու մեջ մարդուն չի այլասեռում կամ այլանդակում, այլ պահում է նրա մեջ Աստվածային կերպարը։

Այսու ձեզ եմ ներկայացնում մեր հայտնի հետախույզներից Վովա Վարդանովի վերոնշյալ նյութը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել