Երբ 2009-2010թթ.-ին Հ1-ով ցույց էին տալիս «Մենք Հայ ենք» հաղորդաշարը, որտեղ ներկայացված էին 12 մեծանուն հայեր, վերջնական քվեարկության արդյունքում առաջատար եռյակը կազմեցին Գարեգին Նժդեհը, Տիգրան Մեծը և Վարդան Մամիկոնյանը` Մեսրոպ Մաշտոցին թողնելով 4-րդ հորիզոնականում` չնայած, համընդհանուր կարծիքով, Մաշտոցը բոլոր ժամանակների մեծագույն Հայն է: Փաստորեն, առաջին երեք տեղերում հայտնվեցին մարդիկ, որոնք, առաջին հերթին, հռչակվել են իրենց ռազմական հաղթանակներով: Այս արդյունքները ցույց են տալիս, որ 2009թ.-ին էլ, 2014թ.-ին էլ հայ ժողովուրդի համար հոգեբանորեն դեռևս կարևորագույն նշանակություն ունի սեփական անվտանգության խնդրի լուծումը: Վերջին ամիսների ռազմաճակատային սրացումները դրա վառ ապացույցն են, և, ըստ էության, Հայոց Ազգային Բանակն այն միակ կառույցն է, որը վայելում է ժողովրդի վստահությունը, քանզի վերջինիս աչքերում հանդիսանում է նրա անվտանգության երաշխավորը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել