Հայկական ուղղաթիռի կործանումը, մեր հատուկ ջոկատայինների սխրագործությունն ու այսպիսի պահերին ամբողջ ժողովրդի աննկարագրելի համախմբումը Պաշտպանության նախարարության ու մեկ գաղափարի շուրջ ինձ հիշեցրեց 2014-ի ամռանը Արևմտյան Հայաստանում (առայժմ Թուրքիա) հանդիպած բազմաթիվ հայերից մեկի հետ զրույցը: 32-ամյա երիտասարդն ապրում է Բայազետում, հրաշալի գիտի հայոց պատմությունն ու ասօրվա վիճակը: Երբ հարցրեցի, թե ինչ կանի, եթե Արցախում էլի պատերազմ լինի, առանց վարանելու պատասխանեց. «Հիմա բոլորս մեր հայ լինելը պետք է ապացուցենք մեր գործով: Ես էլ կգնամ Արցախ ու թուրքերի դեմ կռիվ կտամ: Դրանք մեր արունը շատ են խմել, դրանց շան նման պետք է սատկացնել...»

Երևանում կա զինկոմիսարիատ, որի պատին մեծ իմաստ պարունակող միտք է գրված. «Յուրաքանչյուր պահի ազգը պետք է պատրաստ լինի վերածվելու համազգային բանակի...»

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել