Դիտեք ԱՄՆ-ի Ֆերգյուսոն ավանում տեղի ունեցող մասսայական բախումները քաղաքացիների և ոստիկանների միջև, ինչպիսի սառնասրտությամբ և դաժանությամբ են ոստիկանները վերաբերվում սեփական ժողովրդին և կհասկանաք, թե որքան մարդասեր և հանդուրժող ոստիկանություն ձևավորեց Վլադիմիր Գասպարյանը մի քանի տարում: Ի դեպ, այս դեպքերը տեղի են ունենում իրեն աշխարհի ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության և էլի շատ հումանիստական գաղափարների կրող հռչակած ԱՄՆ-ում: 
Սա յուրօրինակ «մայդան» է, բայց այս անգամ ոչ թե այս կամ այն նոր զարգացող կամ չկողմնորոշված պետությունում, այլ «մայդանների» գաղափարախոս երկրում:

Հ.Գ. Նման դաժան և սառնասիրտ վերաբերմունք իրեն կարող է թույլ տալ ԱՄՆ-ի ոստիկանությունը (Էլ չեմ նշում, որ ժողովրդի դեմ դուրս է հանվել նահանգի ազգային գվարդիան՝ բանակը), մնացած բոլոր պարագաներում ԱՄՆ-ն խստագույնս կդատապարտեր տվյալ պետության իշխանություններին, կհամարեր տեռակտ սեփական ժողովրդի դեմ և իր սառնասիրտ զինվորականներին կուղարկեր օգնության տվյալ ժողովուրդներին և պետություններին:
Երբ ասում ենք երկակի ստանդարտներ, սա ի նկատի ուենենք: Ցավալի է, բայց փաստ, որ մեր գաղափարական առաջնորդի՝ Գարեգին Նժդեհի «Ուժն է ծնում իրավունք» խոսքերը մշտապես կիրառելի են ԱՄՆ-ի բոլոր ժամանակների սերունդների կողմից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել