Ադրբեջանական մամուլում երեկ և այսօր քար լռություն է տիրում: Ոչ մի խոսք չկա հայ օդաչուների հուղարկավորության մասին, անգամ ոչ մեկ չի էլ փորձում հերքել: Պաշտոնական Բաքուն այս անգամ հասկացել է, որ հերքելու կամ հակառակն ապացուցելու փորձերը կարող է չմարսել: Եվս մեկ ապացույց, որ այնտեղ լրատվական դաշտը բացարձակ կախյալ է իշխանական ապարատից և պետական պատվեր է կատարում, նույնիսկ haqqin.az-ը, որը հայ իրականության մեջ քիչ թե շատ ընկալվում էր իբրև ընդդիմադիր, Ալիևի վարչակարգին դեմ, ոչինչ չի ասում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել