կովԹուրքիայի Քոնյա նահանգում 80-ամյա տղամարդը բռնաբարել է կովին, ապա նրա տիրոջը սպառնացել զենքով, որպեսզի այդ մասին չբարձրաձայնի:
Թուրքական «ՀաբերԹյուրք» լրատվամիջոցի փոխանցմամբ` կովի տերը` Ա.Ու.-ն, գիշերը մտնելով գոմ, տեսել է, թե ինչպես Ս.Ս.-ը բռնաբարում կովերից մեկին:

Բռնաբարողը կովի տիրոջը զենքով սպառնացել է, որպեսզի նա աղմուկ չբարձրացնի: Սակայն Ա.Ու.-ն ավելի ուշ դիմել է ոստիկանություն: Ոստիկաններն արդեն ձերբակալել են կով բռնաբարողին, ով նախկինում ևս սեռական բնույթի հանցանքներ է կատարել:

Իսկ թուրքական «Իհլաս» գործակալության փոխանցմամբ` օրերս մեծ աղմուկ բարձրացրած բադի բռնաբարման գործով ձերբակալված տղամարդն ազատ է արձակվել:

Հետաքրքիր է, որ այս անգամ ևս «ՀաբերԹյուրքը» փակել է կովի դեմքը, ինչպես արել էր բադի դեպքում:


Գևորգ Պետրոսյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել