Դատախազությունը քրեական գործ է հարուցել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազներից մեկի՝ Ա. Ղուկասյանի նկատմամբ: Վերջինս, ըստ մեղադրանքի, «ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի հետևանքով չի կատարել իր պարտականությունը, որն անզգուշությամբ էական վնաս է պատճառել քրեական դատավարությանը մասնակցող անձանց իրավունքներին և օրինական շահերին, ինչպես նաև պետության օրինական շահերին»: Պատկերացնում եք՝ հայաստանցի դատախազն անփույթ վերաբերմունք է դրսևորում իր աշխատանքի նկատմամբ. եթե ես գնամ Մարս մոլորակ, մի կյանք ապրեմ այնտեղ ու նորից վերադառնամ Երևան, միևնույն է, չեմ կարող հավատալ, որ նման մի դատախազ կարող է գտնվել Հայաստանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել