Ու ամենախնդալուն էն ա, որ էսօր մի հոգուց խնդրում ու պահանջում էի, որ ջեռուցումն արագ միացնի իր ղեկավարած բժշկական հաստատությունում ու չսպասի դեկտեմբերի մեկին, քանի որ հատկապես նորածինները մրսում են, իսկ էդ տիկինը մի քանի րոպե ինձ համոզում էր, որ ինքը երբեք էլ դեկտեմբերի մեկին չի միացրել, և այն, որ այս տարի էլ, ըստ լուրերի, դեկտեմբերի մեկին է միացնելու, մեղմ ասած սխալ է: «Լավ, այդ դեպքում ե՞րբ կջեռուցվի» հարցիս զարմանալի ու սպասելի պատասխան ստացա՝ երկուշաբթի օրը....
Հ.Գ
Տիկին տնօրենը երևի մոռացել էր, որ գալիք երկուշաբթին էլ հենց դեկտեմբերի մեկն է.....

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել