1. Գործեք անհապաղ.
Եթե դուք ցանկանում եք ինչ-որ մեծ բան անել մի գեղեցիկ օր, հիշեք, այդ գեղեցիկ օրը հենց այս օրն է. Ջորջ Լուկաս 
2.Հավատացեք ձեր հաջողությանը` անկախ ամեն ինչից. 
Կյանքում ապրելու ընդամենը երկու միջոց կա. առաջինը` կարծես թե հրաշքներ գոյություն չունեն: Երկրորդ՝ ասես թե շուրջբոլորը միայն հրաշքներ են: Ալբերտ Էյնշտեյն
3.Ժամանակ հատկացրեք ձեր երազանքներին, թեկուզ մեկ ժամ, բայց ամեն օր: Ամենօրյա աշխատանքը հաջողության գրավականն է:
Ցանկացած «լավ ժամանակաշրջանն» արդյունք է նախկինում կատարած ձեր համառ աշխատանքի և ինքնանվիրման: Այն, ինչ դուք անում եք այսօր, դա վաղվա գրավականն է: Եթե ուզում եք վաղը նույնպես պտուղներ ճաշակել, ուրեմն սերմերը ցանեք ամեն աստծո օր: Եթե նույնիսկ մեկ անգամ հապաղեք, ապա անխուսափելիորեն ետ եք գլորվելու: Դոնալդ Տրամպ 
4.Արեք միայն այն, ինչն ամենից շատ եք սիրում, սա կհանգեցնի հաջողության:
Յուրաքանչյուր օր ես նայում էի հայելու մեջ ու հարցնում. «Եթե այսօր իմ կյանքի վերջին օրը լիներ, կցանկանայի՞ անել այն, ինչ որ հիմա անում եմ» և եթե պատասխանը տարիների ընթացքում միշտ «ոչ» է եղել, ես հասկանում էի, որ պետք է ինչ-որ բան փոխել: Սթիվ Ջոբս 
5. Երբեք ձեռքներդ վայր չդնեք
Մեր ամենամեծ թերությունը չափազանց շուտ ձեռքներս վայր դնելն է, իսկ հաջողության հասնելու լավագույն ուղին ևս մեկ անգամ փորձելն է: Թոմաս Էդիսոն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել