Կյանքն ավելի հեշտ է, երբ դառնում ես ինքդ քո լավագույն ընկերը։

Ինքդ քեզ խոստացիր այս 9  բանն ու միշտ պահիր խոստումդ։

 1  Ես անցյալն ինքս իմ դեմ չեմ օգտագործի: Քո խնդիրները, թուլությունները, ափսոսանքները, սխալները քեզ միշտ ինչ-որ բան են սովորեցնում, եթե դու պատրաստակամ ես սովորել դրանցից, կամ էլ դրանք քեզ կպատժեն, եթե դու չտեսնես դրանց ազդեցություն ու հետևանքներն ու չցանկանաս սովորել։ Այնպես որ, թույլ տուր, որ ամեն օր դրանք սովորեցնեն քեզ։ Ամեն ինչին վերաբերվիր որպես կյանքի դաս։ Եթե դու ափսոսում ես որոշ որոշումների համար, որ անցյալում կայացրել ես, դադարիր դրանք ինքդ քեզ անընդհատ հիշեցնելով ճնշել։ Այն ժամանակ քո իմացությամբ ու կենսափորձով դու արել ես այն, ինչ կարողացել ես։ Քո որոշումները կայացվել են երիտասարդ մտքով։ Եթե դու հիմա հայտնվեիր այդ իրավիճակում, դու այլ ընտրություն կկատարեիր քո իմաստությամբ։ Այնպես որ ինքդ քեզ հանգիստ տուր։ Ժամանակն ու կենսափորձը հրաշալի ձևով օգնում են մեզ աճել ու սովորել, թե ինչպես ճիշտ որոշումներ կայացնենք մեզ ու նրանց համար, ում սիրում ենք։

 2  Իմ կյանքը սեփական ձեռքերիս մեջ կառնեմ ու երբեք չեմ հրաժարվի պատասխանատվությունից։
Դու սովորել ես, որ ամեն ինչի համար պետք է մեղադրես ծնողներիդ, ուսուցիչներիդ, կրթական համակարգին, իշխանությանը և այլն, սակայն երբեք՝ ինքդ քեզ։ Այդպես չէ՞։ Սակայն, հիշիր, ոչ ոք էլ մեղավոր չէ բացի քեզնից, որովհետև երբ ցանկանում ես ինչ-որ բան փոխել, ինչ-որ բան թողնել ու առաջ շարժվել, դու ես միակ մարդը, ով կարող է դա անել։ Դու ես, որ պետք է քայլ անես հիմա և քո փոխարեն ուրիշ ոչ ոք։ Դա քո պատասխանատվությունն է։ Մի հրաժարվիր դրանից։

 3  Ես հանգիստ ու նրբանկատ կխոսեմ ինքս ինձ հետ։ Որտե՞ղ են այն ոգեշնչող ու քաջալերող խոսքերը, որոնք ասում էիր ընկերոջդ։ Ավելի հաճախ դու ինքդ քեզ ասում ես այն խոսքերը, որ միայն անսիրտ մարդը կասեր իր թշնամուն։ Ամեն օր դու լուռ խոսում ես ինքդ քեզ հետ և հավատում քո ասած խոսքերին, այնպես որ ուշադիր եղիր, թե ինչ ես ասում։ Հետևիր մտքերիդ ու ամեն անգամ ինքդ քեզ հարցրու. «Եթե ես ընկեր ունենայի, ով ինձ հետ խոսեր այնպես, ինչպես ես եմ ինձ հետ խոսում, որքա՞ն երկար թույլ կտայի, որ նա իմ ընկերը լիներ»։

 4  Ես կլսեմ իմ սրտին ու հոգուն։ Երբ ինչ-որ բան քեզ ճիշտ է թվում, նշանակում է դա ճիշտ է քեզ համար։ Եթե դու իսկապես զգում ես, որ ինչ-որ բան սխալ է, ամենայն հավանականությամբ դա այդպես է։ Ուշադրություն դարձրու քո զգացումներին ու հետևիր, թե ուր են դրանք տանում։ Երբ հետևում ես քո ներքին ձայնին, դռները սկսում են բացվել քեզ համար, նույնիսկ եթե դրանք սկզբում փակ են։

 5  Ես կապրեմ այն կյանքով, որը զգում եմ, որ ճիշտ է ինձ համար և ոչ թե այն կյանքով, որը ճիշտ է թվում մյուսներին։ Ինքդ քեզ թույլտվություն տուր հետևելու այն ճանապարհին, որը երջանկացնում է քեզ։ Հասկացիր, որ շատ մարդիկ կհրաժարվեն քայլել քո կողքով այդ ճամփորդության ընթացքում։ Նրանք պարզապես չեն ընդունի դա, ու դա նորմալ է։ Երբեմն, երբ ինքդ քեզ նվիրում ես քո երջանկությունը ստեղծելուն, դա մյուսների պատկերացումներին չի համապատասխանում։ Երբեմն ինչ-որ բան ձեռք բերելու համար պետք է մեկ այլ բան բաց թողնել։

 6  Ես բաց կթողնեմ այն հարաբերությունները, որոնք ինձ համար չեն։ Շատ մարդիկ մեր կյանք են գալիս պարզապես ինչ-որ  բան պատմելու համար։ Նրանք գալիս են ու գնում ու ազդեցություն թողնում մեր կյանքում։ Բոլոր հարաբերությունները չեն, որ կհարատևեն, սակայն այն դասը, որ այս հարաբերությունները կսովորեցնեն մեզ, մշտական ազդեցություն է թողնում։ Երբ դու սովորում ես սիրտդ ու միտքդ բացել ինչ-որ մեկի առաջ, այդ թվում այն մարդկանց, ովքեր ի վերջո քեզ խելագարության են հասցնում, դա քեզ ինչ-որ կարևոր բան է սովորեցնում։ Երբեմն տարօրինակ կթվա, երբ հասկանաս, որ այնքան երկար ժամանակ ես անցկացրել մեկի հետ, ում հետ արդեն կապ չունես, սակայն դա հենց այդպես էլ պետք է լիներ։ Դու հենց այնտեղ ես, որտեղ պետք է լինեիր։

 7  Ես կգնահատեմ ու կուրախանամ այն կյանքի համար, որ ունեմ։ Շատ մարդիկ չափազանց շատ են մտածում ու կարևորում այն, թե ով չեն նրանք՝ թերագնահատելով իրենց իրական անձը։ Մի՛ եղիր նրանցից մեկը։ Խորը շունչ քաշիր։ Անցյալը հետևում է մնացել. կենտրոնացիր նրա վրա, թե ինչ կարող ես անել այսօր այս պահին և ոչ թե այն բաների վրա, ինչ կարող էիր անել և կամ պետք է անեիր երեկ։ Հիշիր ամեն կորցրածի դիմաց դու մի այլ բան ես ձեռք բերում ու կարևորն այն է, թե ինչպես ես օգտագործում այն, ինչ ձեռք ես բերում։ Գնահատիր այն, թե ինչ ունես և ով ես դու այսօր։ Հրաշալի լինելու համար պարտադիր չէ, որ կյանքը կատարյալ լինի։ Հաշվիր օրհնություններդ, ոչ թե խնդիրներդ։ Դրական եղիր ու կտեսնես, թե ինչպես է դա կյանքդ դրականորեն փոխում։ Դու մտքերդ կառավարելու հնարավորություն ունես, այնպես որ ուշադիր եղիր, որ օգտագործես դա քո քայլերի ու կյանքի վրա դրանցով դրական ազդեցություն թողնելու համար։

 8  Ես կանեմ այն փոփոխությունները, որոնք գիտեմ, որ անհրաժեշտ է անել։ Կյանքը որոշ բաներ պահպանելու և որոշ բաներ թողնելու կարողությունն է։ Մենք միշտ ձգտում ենք ճիշտ որոշումներ կայացնել, սակայն ինչպե՞ս պետք է իմանանք, երբ պետք է առաջ շարժվել։ Նշանները միշտ չէ, որ հեշտ է ընդունել, սակայն երբ նրանք կան, դու տեսնում ես դրանք։ Ի վերջո, գալիս է ժամանակ, երբ մենք պետք է թողնենք որոշ հարաբերություններ, աշխատանքներ ու նույնիսկ բնակավայրերը, որտեղ ապրում ենք ու առաջ շարժվենք։ Երբեմն մենք կառչում ենք մի բանից, որը մերը չէ՝ վախենալով, որ չենք կարողանա հարմարվել անհրաժեշտ փոփոխությունենրին։ Եվ արդյունքում միևնուն ապրումներն ունենում՝ նորից ցավ ապրելով, նյարդայնանալով ու ափսոսալով արածների ու չարածների համար։ Ավելի իմասուն եղիր, ընդունիր այն փոփոխություննները, որոնք պետք է անես։

 9  Ես կգիտակցեմ, որ ազդեցություն թողնելու ուժ ու կարողություն ունեմ։  Հաճախ մարդիկ ոչինչ չեն անում՝ կարծելով թե չունեն իշխանություն և ուժ՝ որևէ բան փոխելու։ Մի արեք այդպես, աշխարհն ունի քո կարիքը։ Կասկածանքով լի այս աշխարհում դու պետք է համարձակություն ունենաս երազել։ Բարկությամբ լի աշխարհում դու պետք է համարձակություն ունենաս սիրել։ Անվստահությամբ լի այս աշխարհում դու պետք է համաձակվես հավատալ։ Եվ երբ դու դա անես, դու կգտնես այն ուժը, որ մի ժամանակ կարծում էիր, թե չունես։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել