Մի քանի օր է, ինչ հայրենի մամուլը բարձրաձայնում է, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախարարական ստատուս ունեցող վարորդի եղբայրն ու նրա ընկերը ծեծի են ենթարկել ՀՀ տարածքային կառավարման նախարարության Ջրային տնտեսության նախկին պետ Վահե Հակոբյանին` իր իսկ կաբինետում, բայց ոչ մեծարգո պարոն վարչապետը, ոչ նրա մամուլի ծառայությունը, որևէ կերպ չեն պարզաբանում այս տարօրինակ լուրը: Կարծում եմ` վարչապետի թիմը կամ ինքը՝ վարչապետը, պարտավոր են ուղղակիորեն արձագանքել նման հրապարակումների, քանզի երբ նման խոսակցությունները մնում են չպարզաբանված, ցանկացած բանական քաղաքացու մոտ անվստահություն է առաջանում իշխանության նկատմամբ: Չի կարելի թույլ տալ, որ իշխանական մեկ մեծ կամ փոքրիկ օղակի անպատասխանատու աշխատանքի պատճառով հասարակությունը հիասթափվի ողջ իշխանությունից: 
Հ.Գ. Եթե Վահեին իրականում ծեծել են, ապա պետք է խստագույնս պատժել այդ «դուխով տղեքին»` ում վարորդի բարեկամներ էլ նրանք որ լինեն, իսկ եթե նման բան տեղի չի ունեցել, պետք է պատասխանատվության ենթարկել համապատասխան լրատվամիջոցներին` նման ստահոդ լուրեր տարածելու համար, քանզի նման լուրերը վարկաբեկում են տվյալ դեպքում Վահե Հակոբյանին: 
Օպերատիվ ու բաց աշխատելու համար էլ հո կախարդական փայտիկ պետք չի՞:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել